
        
        - Yield: 1-2 ժամ անց
 - Prep Time: 15 minutes
 - Cook Time: 15 minutes
 
Տնական կաթնաշոռ բազմաեփ սարքով
Բաղադրիչներ
- կեֆիր - 1լ
 
Քայլերի հաջորդականություն
- Տնական կաթնաշոռ պատրաստելու բազմաթիվ եղանակներ կան, և դրանցից շատերին անշուշտ ծանոթ եք: Այս անգամ ներկայացնում ենք, թե ինչպես կարելի է կաթնաշոռ պատրաստել բազմաեփ սարքում: Այն լինում է հատիկավոր և դուր կգա նրանց, ովքեր հենց այդպիսի կաթնաշոռ են սիրում:
Կեֆիրը լցնում ենք բազմաեփի թասի մեջ: «Մուլտիխոհարար» ռեժիմում նշում ենք ջերմաստիճանը 80, իսկ ժամանակը՝ 10 րոպե: Ժամանակը լրանալուն պես գոյանում է կաթնաշոռը և շիճուկը:
Կարելի է կաթնաշոռ պատրաստել նաև «Տաքացման» ռեժիմում՝ 7-8 րոպեում, բայց այդ դեպքում բազմաեփի կափարիչը պետք է ողջ ընթացքում բաց թողնել: Կաթնաշոռը մարլյայով քամում ենք: Շիճուկը կարելի է օգտագործել հացաբուլկեղեն կամ նրբաբլիթ թխելու համար:

 - Պատրաստի կաթնաշոռը պահում ենք սառնարանում:

 
1 լիտր կեֆիրից 250-270 գր տնական կաթնաշոռ է ստացվում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: