Ինչպես խնձորը պահել ձմռանը

խնձոր-1

Խնձորը ձմռանը վիրուսներից պաշտպանվելու և իմունային համակարգն ամրապնդելու լավագույն միջոցն է: Այն պահպանելն այնքան էլ դժվար չէ, եթե հետևեք մեր խորհուրդներին:
Խնձորի ոչ բոլոր տեսակները կարելի է պահպանել: Օրինակ՝ աշնանային, այսինքն՝ ավելի ուշ շրջանում աճող տեսակները հեշտությամբ կարելի է պահել:
• Նախ հարկավոր է առանձնացնել այն խնձորները, որոնք չունեն բծեր, վնասվածքներ:
• Ապա փորձում ենք առանձնացնել ըստ չափերի:
խնձոր-2

• Ցանկալի է պահել արկղերի մեջ, որպեսզի զերծ մնան արտաքին ազդեցություններից: Շատ կարևոր է, որ արկղերը լինեն այնպիսին, որ հնարավոր լինի օդի ներթափանցումը: Հիանալի լուծում են վանդակավոր արկղերը: Մինչ արկղի մեջ տեղավորելը, պետք է համոզված լինել, որ դրանք առողջ են, անվնաս ու չոր:
• Յուրաքանչյուր խնձոր զգուշորեն փաթաթում ենք թերթով այնպես, որ ոչ մի բաց հատված չմնա:
խնձոր-3

• Պահելուց առաջ չի կարելի լվանալ խնձորները. դրանք ունեն հատուկ շերտ, որը պաշտպանում է փտումից ու վնասակար մանրէներից:
• Նախ հարկավոր է օգտագործել փոքրերը, ապա մեծերը, քանի որ վերջիններն ավելի երկար են պահպանվում:

խնձոր-4

• Խնձորները պահելու ամենահարմար վայրը նկուղն է, որտեղ ջերմաստիճանը չպետք է լինի 0-ից ցածր կամ 7-ից բարձր:
• Խնձորը կարելի է պահպանել նաև բնակարաններում. այս դեպքում հարմար են ապակեպատ պատշգամբներն ու մթերանոցները:

• Չի կարելի արկղերը դնել շատ սառը հատակին, քանի որ կարող են ցրտահարվել ու կորցնել համն ու բույրը:
• Չի կարելի դնել նաև այնտեղ, որտեղ ընկնում են արևի ճառագայթները: Դրա համար պետք է խուսափել պատուհանների մոտ դնելուց:

Սա անպայման պետք է փորձել :)

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *