Բանանի կեղևի օգտակար հատկանիշները

Անհավատալի է, բայց բանանի կեղևն ունի շատ օգտակար հատկանիշներ, որոնց մասին երբևէ չենք իմացել։ Cooks.am –ն առաջարկում է ծանոթանալ այդ օգտակար հատկանիշներից մի քանիսին։

Սննդարար եփուկ՝ բանանի կեղևից

Ուսումնասիրողները պնդում են, որ բանանի կեղևը պարունակում է օրգանիզմի համար շատ օգտակար բազմաթիվ վիտամիններ։
Բանանի կեղևի շնորհիվ սննդարար են դառնում հյութը և սմուզին։
Իսկ ինչպես պատրաստել այն։ Բանանի կեղևը 10 րոպե եփում ենք եռացրած ջրում, ապա հանում ենք ջրից ու թողնում, որ սառչի։ Այն ավելացնում ենք ցանկացած հյութի, կոմպոտի կամ սմուզիի մեջ և այն հարստացնում վիտամիններով։
բանան-2

Սպիտակեցնում է ատամները

Քչերը գիտեն, որ բանանի կեղևը կարելի է օգտագործել ատամները սպիտակեցնելու համար։ Ամեն անգամ ատամները լվանալուց հետո բանանի կեղևի սպիտակ կողմով (այն պարունակում է ատամների համար օգտակար հանքային նյութեր) տրորում ենք ատամները, որպեսզի ոչնչացնենք ու չեզոքացնենք ատամի մածուկի մեջ պարունակվող քիմիական բաղադրիչների հասցրած վնասը։
բանան-3

Վերականգնում է մաշկը

Բանանի կեղևում պարունակվող մրգային թթուներն ու սնուցող հատկանիշներն օգնում են մաքրել թեփոտված մաշկը, սնուցել ու խոնավեցնել՝ հաղորդելով փայլ և փափկություն։
Ընդամենը հասած բանանի կեղևի կտորներով մերսում ենք դեմքն ու ունենում հիանալի արդյունք։

Կոշիկներին հաղորդում է արտասովոր փայլ

Եթե կաշվե կոշիկները մաշված տեսք ունեն ու կոշիկները մաքրող միջոցներն այնքան էլ արդյունավետ չեն, ապա մեզ օգնության կհասնի բանանի կեղևը։
Շնորհիվ իր մեջ պարունակվող մրգային թթուների և փայլեցնող հատկանիշների՝ բանանի կեղևն օգնում է կոշիկներին հաղորդել փայլ ու թարմություն։
Վերցնում ենք բանանի կեղևն ու ներսի կողմով մաքրում ենք կոշիկները։

բանան-4

Վերացնում է գորտնուկները

Հոգնել եք տարբեր միջոցներ ու դեղեր օգտագործելուց, հոգ չէ։ Բանանի կեղևը շատ արագ կօգնի ազատվել այդ խնդրից։ Բավական է միայն ամեն երեկո քնելուց առաջ բանանի կեղևով տրորել գորտնուկը, և խնդիրը որոշ ժամանակ անց կվերանա։

Մաքրում է արծաթը

Շնորհիվ իր մեջ պարունակվող մրգային թթուների՝ բանանի կեղևը շատ լավ միջոց է նաև արծաթեղենը մաքրելու համար։ Կեղևի ներսի կողմով տրորում ենք արծաթն ու վերականգնում ենք փայլը։

Սա անպայման պետք է փորձել :)

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *