Թխվածքաբլիթ “Սուրճի հատիկներ” (վիդեոբաղադրատոմս)

Այս թխվածքաբլիթներն ասես իսկական բոված սուրճի հատիկներ լինեն: Դրանք իրենց համի և յուրօրինակ տեսքի շնորհիվ դառնում են ցանկացած սուրճի սեղանի զարդը:

Բաղադրիչներ՝

  • Ձու՝ 1 հատ շատ փոքր (եթե ձուն մեծ է, կարող ենք ձեռքով մի փոքր հարել, և օգտագործել զանգվածի կեսը)
  • Կարագ՝ 40 գր
  • Շաքարավազ՝ 3 ճ.գ. միջին բլրակով
  • Կակաո՝ 3 ճ.գ. միջին բլրակով
  • Ալյուր՝ 4 ճ.գ. միջին բլրակով (հնարավոր է ՝ ավելի քիչ: Ամեն ինչ կախված է ալյուրից)
  • Փխրեցուցիչ՝ 1 թ.գ.
  • վանիլ՝ 1 պտղունց
  • աղ՝ 1 պտղունց (ըստ ցանկության)

Խմորը շատ հեշտ է պատրաստվում: Սկզբից հարում ենք միայն կարագը՝ մոտ 5 րոպե: Այնուհետև ավելացնում ենք ձուն, և հարում ևս 5 րոպե: Եվ, վերջապես ավելացնում ենք մնացած բաղադրիչների խառնուրդը:

Խմորը ցանկալի է 30 րոպեով տեղափոխել սառնարան, սակայն պարտադիր չէ, եթե շատ ենք շտապում:

Թխվածքաբլիթները պատրաստելու համար վերցնում խմորից առանձնացնում ենք մեծ պնդուկի չափով կտոր, դրան ձեռքի երկու ափերով գլորելով հաղորդում ենք ձգված գնդի ձև, և սեղանի դանակի բութ սայրով ակոս ենք բացում:

Թխվածքաբլիթները թխվում են մոտ 5-10 րոպե՝ յուղաթղթով տապակի վրա (ինչպես միշտ, եթե չենք վստահում յուղաթղթի որակին, լրացուցիչ ձիթայուղապատում ենք այն): Շատ կարևոր է ճիշտ ճամանակին հանել ջեռոցից, քանի որ դրանք փոքր են, և արագ կարող են կորցնել նրբությունը:

Անմիջապես տեղափոխում ենք ափսեի վրա: Մատուցում ենք տաք վիճակում:

Ի դեպ՝ դառը շոկոլադի սիրահարներն առանձնահատուկ կգնահատեն այս փոքրիկ հրաշքների համը, քանի որ այն ստացվում է ոչ շատ քաղցր, և կակաոյի ընդգծված համով:

 

 

Սա անպայման պետք է փորձել :)

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *