Ինչպես ազատվել մանրէներից

Մթերքները նպաստավոր պայմաններ են ստեղծում մանրէների առաջացման համար,և խոհանոցն ամենահարմար վայրն է դրանց բազմացման համար։ Դրանցից ազատվելու համար առաջարկում ենք հետևել մեր խորհուրդներին։
Գոյություն ունեն մանրէների միլիոնավոր տեսակներ, որոնց մեծամասնությունը հիվանդածին է ու չափազանց վտանգավոր մարդու օրգանիզմի համար։ Մանրէները կարող են ապրել իրերի արտաքին ու ներքին շերտերում՝ ոչնչացնելով կենդանի հյուսվածքները։ Մանրէներից վերջնականապես ազատվելն անհնարին է, սակայն կարելի է նվազեցնել քանակը՝ խուսափելով հնարավոր վարակներից։

Մաքրում ենք սառնարանը

մանրէ-2
Մենք ամենօրյա սնունդի մեծ մասը պահպանում ենք սառնարանում, որտեղ ապրում ու բազմանում են բազմաթիվ մանրէներ։
Երբ մենք մթերքը դնում ենք մանրէներով լի սառնարանում, ապա մեծանում է վարակների հավանականությունը։ Այս վտանգից խուսափելու համար փորձեք գնելիս նախապատվությունը տալ հակաբակտերիալ համակարգով աշխատող սառնարաններին կամ հաճախ մաքրել սառնարանը քլորաջրով, իսկ ուտելուց առաջ մթերքները լավ լվանալ։

 

Փոխում ենք սպունգը


մանրէ-3
Խոհանոցային սպունգը օգտագործում ենք ամեն օր, և թվում է, թե դրանք զերծ են մանրէներ ոպարունակելու հավանականությունից։ Սակայն սպունգի վրա հավաքվող կեղտը պայմաններ է ստեղծում մանրէների բազմացման համար։ Այդ իսկ պատճառով սպուգը պետք է լվանալ այնպես, որպեսզի զերծ մնաք տարատեսակ վարակներից, ինչպիսին է օրինակ՝ հեպատիտ А-ն։
Հաճախակի փոխեք սպունգն ու մի փորձեք միևնույն սպունգն օգտագործել սպասքն ու տարբեր մակերեսներ մաքրելու և լվանալու համար։

Մաքրում ենք լվացարանը

մանրէ-4
Մանրէների բազմացման համար ամենանպաստավոր վայրը լվացարանն է, որտեղ աղիքային ցուպիկները սնվում են սննդի մնացորդներով ու մեծացնում վարակների հավանականությունը։ Այս խնդրից խուսափելու համար շաբաթը մեկ անգամ լվացարանը մաքրեք եռացրած ջրով՝ ոչնչացնելով վնասակար մանրէները։ Կարելի է նաև շաբաթվա մեջ մի քանի անգամ լվացարանը մաքրել քացախով կամ կիտրոնի հյութով։

 

Փոխում ենք խոհանոցային սրբիչները

մանրէ-5
Խոնավությունը մանրէները սնող միջոց է, և մի կարծեք, թե ձեռքերը սրբիչով սրբելու դեպքում այն ստերիլ կմա։ Հաճախակի փոխեք սրբիչները կամ օգտագործեք մեկանգամյա սրբիչներ։

 

Մաքրում ենք խոհանոցային տախտակը

մանրէ-6
Միսն ու այլ մթերքները առողջության համար վտանգավոր մանրէների առաջացման աղբյուր են։ Մանրէներից զերծ մնալու և վարակների հավանականությունը նվազեցնելու համար տախտակները լվացրեք տաք կամ եռացրած ջրով, ինչպես նաև փորձեք մսի ու բանջարեղենի համար օգտագործել առանձին տախտակներ։

 

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *