Ինչպես սննդի մեջ պահպանել ավելի շատ վիտամիններ

բանջարեղեն-1

Մեր սննդակարգում բանջարեղենը շատ մեծ դեր ունի: Բանջարեղենի սննդային արժեքը որոշվում է ածխաջրերի, հանքային աղերի և հատկապես վիտամինների պարունակությամբ: Իսկ թե ինչպես պահպանել դրանց քանակությունը, կպատմենք այս հոդվածում:

 

  • Թարմ աղցանում C վիտամինը պահպանելու համար խորհուրդ է տրվում կտրատելուց անմիջապես հետո այն համեմել քացախով կամ կիտրոնի հյութով:
  • Բանջարեղենի և մրգերի մեջ պարունակվող վիտամինների կորուստը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում դրանք պահել մութ ու հով տեղում:
  • Բանջարեղենով աղցան պատրաստելիս բուսայուղը կարելի է լցնել նախապես, բայց քացախը պետք է լցնել մատուցելուց անմիջապես առաջ:

Բանջարեղենով ուտեստներ պատրաստելիս պետք է աշխատել պահպաանել վիտամինները: Ջերմային և նախնական խոհարարական մշակման ժամանակ ամենից արագ քայքայվում են A և C վիտամինները: Դրանց կորուստը նվազեցնելու համար անհրաժեշտ է՝

  • Եփել աամուր փակված կաթսայի մեջ և աշխատել շատ քիչ բացել եփելու ընթացքում:
  • Չթողնել, որ բանջարեղենը շատ եփվի:
  • Պատրաստի ուտեստը չթողնել բաց տարայի մեջ:
  • Վիտամիններն ավելի լավ պահպանվում են արծնապատ, հախճապակյա ու ճենապակյա ամաններում:
  • Բանջարեղենի մեջ C վիտամինը պահպանելու համար պետք է դրանք կտրատել ոչ թե լվանալուց առաջ, այլ հետո և լցնել եռացող աղաջրի կամ արգանակի մեջ:

    Հետևեք այս խորհուրդներին և սնվեք առողջ ու վիտամիններով հարուստ սնունդով: 

Սա անպայման պետք է փորձել :)

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *