Հայելային գլազուր (ջնարակ)

глыанец2

Վերջին ժամանակներում խոհարարության աշխարհում իսկական հեղափոխություն է տեղի ունեցել, որտեղ իրենց հաստատուն տեղն են գտել յուրովի գեղեցկությամբ ցնցող տարատեսակ թխվածքներ: Նրանք հիացնում են զարմանահրաշ գունային խայտաբղետությամբ և շլացուցիչ փայլով: Այդ շքեղ տեսքը տալիս է հայելային ջնարակը:

Հայելային ջնարակը մի հետաքրքիր և յուրովի ծածկույթ է տորթերի և թխվածքների համար: Նույնիսկ ձեր արտացոլումը կարող եք տեսնել ջնարակով պատված թխվածքի վրա:

Ամենևին հարկավոր չէ լինել պրեֆեսիոալ խոհարար, որպեսզի զարմացնել ընտանիքի անդամներին և ընկերներին յուրահատուկ հրուշակեղենով: Բավական է միայն իմանալ  հայելային ջնարակի պատրաստման գաղտնիքները և այդ դեպքում սովորական տորթը կդառնա արվեստի իսկական գլուխգործոց:

Հայելային ջնարակ մեղրով

Բաղադրիչները`

  • Ժելատին -12 գր
  • Մեղր-150 գր
  • Սպիտակ շոկոլադ -150գր
  • Ջուր – 75 մլ
  • Խտացրած կաթ – 100 գր
  • Շաքարավազ – 150 գր

Պատրաստում ենք մեղրով հայելային ջնարակը: Թրջում ենք ժելատինը: Շաքարավազից պատրաստում ենք սիրոպ (օշարակ), ապա ավելացնում մեղր: Մանրեցնում ենք սպիտակ շոկոլադը և խառնում խտացրած կաթի հետ: Ստացված զանգվածին ավելացնում ենք սիրոպը, պատրաստի ժելատինը և հարում բլենդերով: Այսպիսով մեղրով հայելային ջնարակը պատրաստ է:

мед-готожиы

Հայելային ջնարակ հատապտղային խյուսով

Բաղադրիչները`

  • Հատապտղային խյուս – 100 գր
  • Կաթ – 70 գր
  • Սերուցք (յուղայնություն 33%) – 45 գր
  • Շաքարավազ-25 գր
  • Գլյուկոզա – 45 գ
  • Սպիտակ շոկոլադ -320 գրգր
  •  Ժելատին -1 տուփ

Ժելատինը թրջում ենք: Հատապտղային խյուսը, կաթը, սերուցքը, շաքարավազը, գլյուկոզան հասցնում եք եռման աստիճանի: Ապա ավելավնում ենք հալեցրած սպիտակ շեկելադը և ժելատինը: Խառնուրդը լցնում ենք բլենդերի մեջ և հարում: Այսպիսով ստանում ենք հատապտղային խյուսով ջնարակ:

hatapt

 

Փայլող հայելային ջնարակ

Բաղադրիչները`

  • Ջուր -90մլ
  • Շաքարավազ-240 գր
  • Օշարակ- 80 գր
  • Ժելատին -1 տուփ
  • Սերուցք (յուղայնություն 30%) – 160 գր
  • Կակաո – 80 գր

Նախ և առաջ հարկավոր է թրջել ժելատինը, ապա մի կողմ դնել, որպեսզի ուռչի:  Oշարակը և շաքարավազը լցում ենք ամանի մեջ, դնում կրակին և հասցնում մինչև եռալը: Հանում ենք խառնուրդը կրակից և ավելացնում արդեն եռացրած սերուցքը: Խառնում ենք ստացված զանգվածը, ավելացնում ենք կակաոյի փոշի և ևս մեկ անգամ լավ խառնում:  Այս ընտացքում ժելատինը արդեն հասցրել է ուռչել: Այնուհետև ավելացնում ենք ջնարակը ամանի մեջ և հարում: Ջնարակի ջերմաստիճանը պետք է լինի 37⁰С: Ահա և վերջ: Փայլող ջնարակը պատրաստ է:

FINAL-TEMPLATE-604x454

Սպիտակ հայելային ջնարակ

Բաղադրիչները`

  • Գլյուկոզայի օշարակ -155գր
  • Ժելատին -12 գր
  • Խտացրած կաթ -90 գր
  • Շաքարավազ – գր
  • Ջուր – 77 մլ
  • Սպիտակ շոկոլադ – 155 գր

 Պատրաստում ենք սպիտակ հայելային ջնարակը: Նախքան սպիտակ ջնարակ պատրաստելը, նախ և առաջ թրջում ենք ժելատինը, որպեսզի այն ուռչի: Ջուրը պետք է լինի հնարավորինս սառը: Ամանի մեջ լցնում ենք ջուր, գլյուկոզայի օշարակ, շաքարավազ և  եռացնում ենք խառնուրդը: Այնուհետև մանրեցրած շոկոլադը, խտացրած կաթը, պատրաստի ժելատինը: Խառնուրդը լցնում ենք բլենդերի մեջ և հարում: Ապա 12 ժամով խառնուրդը դնում ենք սառնարանը: Սպիտակ հայելային ջնարակը պատրաստ է: Տորթի վրա քսելու ժամանակ հարկավոր է այն տաքացնել (օրինակ` միկրոալիքային վառարանում):

 

FINAL-TEMPLATE-604x454

 

Գունավոր հայելային ջնարակ

Բաղադրիչները`

  • Ժելատին -12 գր
  • Գլյուկոզայի օշարակ  (այն կարող եք փոխարինել ինվերտային օշարակով, ինչպես նաև մեղրով)
  • Սպիտակ շոկոլադ -150 գր
  • Խտացրած կաթ -100 գր
  • Շաքարավազ -150 գր
  • Ջուր -60 գր
  • Սննդային ներկ

Պատրաստման եղանակը:

Ժելատինը լցնում ենք ամանի մեջ և ավելացնում ենք 60 գր ջուր:  Ապա կաթսայի մեջ լցնում ենք շաքարավազ, ինվերտային օշարակ և ջուր: Դնում ենք կրակին: Հասցնում ենք մինչև եռալը, որպեսզի շաքարավազը հալի: Այնուհետև հալեցնում ենք շոկոլադը և լցնում բլենդերի մեջ, ապա ավելացում ենք խտացրած կաթը, ինվերտային օշարակը և արդեն իսկ պատրաստի ժելատինը և սննդային ներկը, բավական է ընդամենը մի քանի կաթիլ և հարում այնքան, որպեսզի ստանանք առանց գնդիկների խառնուրդ: Ահա այսքանը: Մեր գունավոր հայելային ջնարակը պատրաստ է:

FINAL-TEMPLATE-604x454

 

Իհարկե հայելային ջնարակի այս բաղադրատոմսերը միակը չեն, բայց ամենատարածվածն են:

Եթե որոշել եք հետաքրքիր և համեղ անակնկալ մատուցել սիրելիներին, զարդարել տորթը հայելայի  ջնարակով,ապա պարզապես օգտվեք բաղարատոմսերից: Փորցեք և անկասկած կստացվի:

 

Սա անպայման պետք է փորձել :)

Մեկնաբանություններ

  1. Բարեվ ձեզ կարող եք մաստիկաի լավ բաղադրատոմս ներկայացնել որով կկարողանանք ծաղիկներ պատրաստել եվ չորացնել նախապես մերսի

    1. Բարև Ձեզ: Ահա մաստիկայի մի հաջող բաղադրատոմս:

      1. Պատրաստում ենք օշարակ:
      Կաթսայի մեջ լուծում ենք շաքարը և եռման հասցնում: Ավելացնում ենք կիտրոնաթթու: Ծածկում ենք կափարիչով (առանց անցքի) և 45 րոպեով դնում ամենամարմանդ կրակին:
      2. Կես ժամ հովացնում ենք խառնուրդը և սոդա ավելացնում: Կարելի է լուծել այնփոքր քանակությամբ ջրում: Խառնուրդը սկսում է փրփրել:
      3. Պարբերաբար խառնում ենք: 15 րոպեից օշարակը պատրաստ է: Այն թանձր է մնում ու չի սառչում: Արտաքինից մեղրի է նման:
      4. Ժելատինը հալում ենք 0,5 բաժակ ջրում և թողնում՝ ուռչի:
      5. Մնացած 0,5 բաժակ ջրում լուծում ենք շաքարը, ավելացնում 160 գրամ օշարակը և դնում կրակին: Խառնելով՝ եռման ենք հասցնում: Եփում ենք մարմանդ կրակի վրա 8 րոպե:
      6. Ժելատինը տաքացնում ենք ու լցնում ամանի մեջ, որտեղ խառնուրդը հարելու ենք: Ցանկալի է ընտրել բարձր կողքերով թաս, քանի որ խառնուրդի ծավալն ավելանալու է: Սկսում ենք հարիչի ցածր արագությամբ հարել: Աստիճանաբար մեր տաք խառնուրդին ենք ավելացնում ժելատինը:
      7. Ավելացնում ենք հարիչի արագությունն ու հարում մոտ 10 րոպե: Խառնուրդը հոծ ու սպիտակ է դառնում: Սկսում է փաթաթվել հարիչի թևիկներին, ձգվող ու կպչուն է դառնում:
      8. Եթե մեզ ամբողջ մաստիկան միանգամից է պետք, վերցնում ենք սպիտակ զանգվածն ու հարում ամենամկանր շաքարի փոշով՝ մինչև անհրաժեշտ վիճակի: Ամանի հատակին սննդային թաղանթ ենք փռում ու շաքարի առատ փոշի անում: Խառնուրդը սառնարանում ենք դնում: Երբ պետք լինի, հանում ենք, կտրում ցանկացած կտոր ու հալեցնում միկրոալիքային վառարանում: Շաքարի փոշու հետ խառնելուց առաջ չորացնում ենք խառնուրդն, այլապես շատ շաքարի փոշի կպահանջվի ու մաստիկան կկոտրվի:

      Ամենայն հաջողություն: 🙂

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *