Ինչպես ճիշտ պահել հացը

inchpes-chisht-pahel-hac@-2

Հացը մեզ համար շատ կարևոր մթերք է, և այն պետք է ճիշտ ու խնամքով պահել, որպեսզի չբորբոսնի և չփչանա։ Ձեզ ենք ներկայացնում հացը ճիշտ պահելու մի քանի միջոցներ.

Վուշե սրբիչի կամ քաթանե պարկի մեջ

Մեր նախահայրերը հացը պահում էին վուշե կամ քաթանե պարկի մեջ, քանի որ այդ կերպ փաթաթված հացն առավել երկար է պահպանում թարմությունն ու համային հատկանիշները:

inchpes-chisht-pahel-hac@-3

Հացամանում

Հացամանները պատրաստվում են պլաստիկից, փայտից, չժանգոտվող պողպատից և այլ նյութերից։ Ամենալավ տարբերակը թերևս չժանգոտվող պողպատն է, քանի որ այն հոտեր չի կլանում։ Պլաստիկից հացամանները երկար չեն ծառայում, իսկ փայտից պատրաստված հացամանները խոնավանալու հատկություն ունեն։ Բայց ինչ հացաման էլ որ ընտրեք, լավ կլինի ամեն օր հանեք այնտեղից փշրանքներն ու շաբաթվա մեջ 1 անգամ լվանաք և լավ չորացնեք։

inchpes-chisht-pahel-hac@-5

Սպիտակ և սև հացերն ավելի լավ է պահել առանձին հացամաններում, քանի որ տարեկանի բոքոններն ավելի բարձր աստիճանի խոնավություն ունեն։ Այնպես, որ լավ կլինի նախապատվությունը տաք 2 կամ 3 առանձնացված հատվածներով հացամաններին։

Սառնարանում

Եթե հացը շատ է, ապա կարող եք սառնարանում պահել, քանի որ ցածր ջերմաստիճանում այն չի բորբոսնի։ Նախքան հացը սառնարանը տեղափոխելը, պետք է անցքերով պոլիէթիլենային փաթեթի, կտորից պարկի կամ թղթե տուփի մեջ դնել, իսկ սառցախցիկը տեղափոխելու համար լավ կլինի կտրատել և կտորներով փայլաթիթեղի մեջ փաթաթել։ Սառցախցիկում հացը 1 ամիս կպահպանվի, իսկ սառնարանի վերին դարակում` մոտ 3 շաբաթ։

inchpes-chisht-pahel-hac@-6

Խորհուրդներ

  • Եթե հացամանի մեջ մի կտոր շաքար, խնձորի կտոր կամ մաքրած կարտոֆիլ դնեք, ապա կարող եք խոնավությունն իջեցնել և հացն ավելի երկար պահել։ Բացի այդ, պետք է հացամանը պարբերաբար մաքրել քացախի լուծույթով, քանի որ թթվային միջավայրում, որպես կանոն, բորբոս չի առաջանում։
  • Հացը երկար ժամանակով թարմ պահելու համար պետք է այն կտրել ոչ թե եզրից, այլ մեջտեղից, այնուհետև կեսերը միացնել իրար։
  • Եթե հացը չորացել է, ապա պետք է այն տաքացնել միկրոալիքային վառարանում կամ ջեռոցում։ Չորահացով կարելի է բազմաթիվ համեղ ուտեստներ պատրաստել։ Ի դեպ, դիետոլոգները խորհուրդ են տալիս նոր թխված հաց չուտել. լավագույն տարբերակը մեկ օր առաջ թխված կամ հատուկ չորացված հացն է։
  •  Պետք է նախընտրությունը տալ ոչ թե ցորենի, այլ ամբողջահատիկ կամ տարեկանի ալյուրով պատրաստված հացին։

inchpes-chisht-pahel-hac@-1

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *