Ճիշտ սննդակարգ ալերգիկների համար

Մոլորակի բնակչության մոտ 30 %- ը տառապում է ալերգիայով, որոնք հատկապես սրվում են գարնանը։ Գարունը բացի թարմություն ու զարթոնք բերելուց, ալերգիաների հակում ունեցողների համար ամենաչսպասված եղանակն է։ Տհաճ զգացողությունները խանգարում են լինել ակտիվ, եռանդուն և ուրախ։ Ի՞նչ անել, որ գարունը լիարժեք վայելեն բոլորը՝ առանց առողջական խնդիրների։
Ներկայացնում ենք այն մթերքները, որոնք ալերգիկների սննդակարգի պարտադիր մասը պետք է կազմեն։

 

Բանջարեղենային սնունդը հակաալերգիկ է և բացի այդ, հարուստ է վիտամիններով, հանքային նյութերով, սննդարար հատկանիշներով, որոնք ամրացնում են իմունիտետն ու օգնում պայքարել ալերգիաների դեմ։Ալերգիկների համար շատ օգտակար են բանջարեղենային տաք ապուրները։ Դրանք խոչընդոտում են ալերգիկ ռեակցիա առաջացնող «գիստամին»-ի արտադրմանը: Հատկապես պետք է ուշադրություն դարձնել c վիտամին պարունակող բանջարեղեններին։
բանջարեղեն-1
Գարնանը ալերգիկների սննդակարգի պարտադիր մասը պետք է կազմի կանաչեղենը։ Դրանցում պարունակվող վիտամինները, հանքային նյութերն օգնում են նվազեցնել ախտանիշների արտահայտվածությունը և շատ դեպքերում նույնիսկ ոչնչացնել այն։

կանաչեղեն-2
Գիտե՞ք որ տաք թեյը նույնպես ալերգիաների դեմ պայքարելու հիանալի միջոց է։ Այս դեպքում առավել օգտակար է կիտրոնով թեյը, քանի որ բաղադրության մեջ կան պոլիֆենոլներ, որոնք ամրացնում են իմունիտետն ու օրգանիզմը պաշտպանում ալերգիաներից։

թեյ-3
Հրաժարվեք շոկոլադից՝ փոխարենը նախապատվությունը տալով մրգերին։ Սակայն ոչ բոլոր մրգերն են, որ պայքարում են ալերգիայի դեմ։ Այս դեպքում շատ օգտակար է բանանը, անանասն ու հատապտուղները, որոնք հարուստ են վիտամիններով։ Դրանցում պարունակվում են ֆլավոնոիդներ, որոնք օգնում են պայքարել ալերգիայի դեմ։
Կան այնպիսի մրգեր, որոնք առաջին հայացքից որևէ վնասակարություն չունեն, սակայն դրանք իսկական գլխացավանք են դառնում ալերգիկների համար։ Դրանք են խնձորը, դեղձը, տանձը և սեխը։ Փորձեք այս մրգերը զգուշորեն օգտագործել, քանի որ դրանցում պարունակվող սպիտակուցները քորի, այրոցի պատճառ են դառնում։

միրգ-4
Ընկուզեղենը, շնորհիվ իր մեջ պարունակվող օմեգա 3-ի, ալերգիկ ռեակցիաների դեմ պայքարող ամենաարդյունավետ մթերքներից է։ Այն ամրացնում է իմունիտետն ու պայքարում բորբոքումների դեմ։ Պետք է հիշել, որ ընկուզեղենը հարուստ է կալորիականությամբ, ուստի պետք է այն չափավոր օգտագործել։

ընկուզեղեն-5

Հետևեք այս խորհուրդներին և վայելեք գարունն իր ողջ թարմությամբ ու գեղեցկությամբ։

Սա անպայման պետք է փորձել :)

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *