Նոր խանութ՝ Շեֆ Խոհարարուհիների համար

Edim-Doma-Shop-1-from-the-sideԵրևանն իսկապես հիանալի քաղաք է: Սակայն, երևանցի կանանց ու աղջիկներին միշտ ինչ-որ բան պակասել է: Դատենք միասին. մենք հիանալի ժամանակ ենք անցկացնում համացանցում, այցելելով տարբեր խոհարարական կայքեր, յուրացնելով բազմաթիվ հետաքրքիր բաղադրատոմսեր, և անպայման ցանկանում ենք փորձել պատրաստել դրանք:

Իսկ ի՞նչ է մեզ անհրաժեշտ: Իհարկե, մասնագիտացված խոհարարական խանութ, որտեղ հնարավոր կլինի գտնել այն ամենը, ինչ անհրաժեշտ է մեզ խոհանոցում, և որը մեծ ասպարեզ կստեղծի նոր փորձարկումների համար:

2

Այսպիսով, “Եդիմ Դոմա” ցանցի երևանյան խանութը բացվեց ճիշտ ժամանակին, և ճիշտ վայրում: Այցելելով Երևան Մոլում տեղակայված այս գողտրիկ խանութը, կգտնեք այն ամենը, ինչ փնտրել եք: Այս ոճային խանութն առաջին իսկ հայացքից զամացնում է իր ջերմ աուրայով, նորաոճ հետաքրքիր կահավորանքով, և, որ ամենակարևորն է, իր որակյալ և նրբաճաշակ ապրանքներով: Վերջիններիս շարքում, ի դեպ, կարելի է գտնել ինչպես ծանոթ, այնպես էլ նոր և յուրօրինակ արտադրանք:

Օրինակ, երբևէ լսե՞լ եք մեղր-սուֆլեների մասին: Եթե ոչ, ճիշտ ժամանակն է այցելել “Եդիմ Դոմա” խանութ, համտեսել մեղր-սուֆլեների բազմաթիվ տեսակները, և գնել ամենահամեղը:

Իսկ թե ինչպես այն օգտագործել – որպես ինքնուրույն աղանդեր, թե որպես համեղ բաղադրիչ, որոշեք ինքներդ: Զարմանալի է, բայց ինչ-որ անհասկանալի պատճառներով այս խանութը համեղ ուտեստներ պատրաստելու անհագ ցանկություն է առաջացնում նույնիսկ այն մարդկանց մոտ, ովքեր խոհանոցի հանդեպ երբևէ մեծ սեր չեն տածել:

3

Ի դեպ, գտնվելով խանութում, չմոռանաք ուշադրություն դարձնել համեմունքների գլխապտույտ տեսականուն, որոնց բազմազանությունը նոր շունչ կտա ձեր առօրեա ուտեստներին: Եվ այն, թե ինչպիսին կլինի այդ շունչը, կախված է միմիայն ձեզնից, քանի որ այս տարաբնույթ համեմունքները պատկանում են աշխարհի բոլոր ծայրերի խոհանոցներին:

Edim-Doma-Shop-12---flavoring

Բացի համեղ հատվածից, խանութում տեղ է գտել նաև բարձրորակ խոհանոցային արտադրանք:

5

Այստեղ կգտնեք պրոֆեսիոնալ սպասք՝ նախատեսված տարբեր դեպքերի համար: Օրինակ, մետաղների ճիշտ համաձուլվածքից պատրաստված դանակների հավաքածուն վերջապես թույլ կտա առանց նյարդայնանալու կտրել լոլիկը կամ հացը:

Իսկ կերամիկական կաթսաների նրբաճաշակ հավաքածուները կդառնան ոչ միայն ձեր խոհանոցի, այլև ձեր սեղանի իսկական զարդը:

Մատուցեք դրանցով ձեր ավանդական ձեռեփուկները, և ձեր հյուրերն անմիջապես կզգան այն ընտանեկան շունչը, որն այնքան կարևոր է, բայց և այնքա՜ն հազվադեպ մեր օրերում…

Ի դեպ, այստեղ սպասարկումն ավելի նման է մտերմիկ շփման: Հաճելի և սրտաբաց մթնոլորտն ինքնին այս հետաքրքիր խանութի ամենակարևոր բաղադրիչն է, որը կստիպի վերադառնալ այստեղ կրկին ու կրկին:

Edim-Doma-Shop-3---product-selection-close

Դե ինչ, “Եդիմ Դոման” մաղթում է հետաքրքիր ժամանց, հաճելի գնումներ, և միշտ սպասում է ձեզ Երևան Մոլի երկրորդ հարկում, ինչպես նաև, իր Facebook-յան էջում:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *