Խուրմայի օգտակար հատկանիշները

Խուրման ոչ միայն առանձնանում է իր յուրահատուկ համով, այլև օգտակար հատկանիշներով:
Այսօր կփորձենք խուրման ներկայացնել օգտակարության տեսանկյունից:

  • Խուրման նպաստում է մարսողության լավացմանը:
  • Խուրման ցածր կալորիականությամբ դիետիկ միրգ է, որը կարելի է օգտագործել առանց մտածելու ավելորդ քաշի մասին:
  • Խուրման լայնորեն կիրառվում է նաև տարբեր շիլաներ պատրաստելիս: Օրինակ՝ վարսակի փաթիլներով ու խուրմայով շիլան հիանալի լուծում է: Եթե առաջնորդվում եք ճիշտ սննդակարգով, ապա այս դեպքում խուրման հիանալի տարբերակ է:
    խուրմա-3
  • Վիտամինների հարուստ պարունակությունը նպաստում է իմունային համակարգի ամրապնդմանը:
  • Պտուղները պարունակում են մեծ քանակությամբ վիտամին B,C, կալիում, երկաթ և յոդ:
  • Խուրմայի սիրահարները կարող են չանհանգստանալ իրենց առողջության համար, քանի որ այն ակտիվացնում է օրգանիզմի պաշտպանողական գործառույթները և օգնում է պայքարել վարակների դեմ:
  • Ամրապնդում է սիրտ-անոթային համակարգը՝ շնորհիվ իր մեջ պարունակվող կալիումի, որի շնորհիվ կարգավորվում է սրտի աշխատանքը:

խուրմա-2

  •  Խուրման օգնում է մաքրել օրգանիզմը, դուրս բերել ավելորդ հեղուկն ու թունավոր նյութերը:
  •  Խուրման ունի նաև երիտասարդացնող հատկություն՝ շնորհիվ իր մեջ պարունակվող A և E վիտամինների, որոնք մեծապես ազդում են մաշկի թարմության, մազերի ու եղունգների աճի վրա:

Բացի վերը նշված օգտակար հատկանիշներից, խուրման նաև համարվում է այնպիսի պտուղ, որն օգնում է պայքարել տարբեր բորբոքումների դեմ ու նույնիսկ դիմակայել քաղցկեղին:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *