Արքայանարինջ ընտրելու գաղտնիքը

arqayanarinj-1

Արտաքինից նույնիսկ ամենաախորժելի արքայանարինջը կարող է լինել թեկուզ քաղցր, բայց չուտվող: Եվ այսպես, քաղցր ու նուրբ կարող է լինել միայն լիովին հասունացած արքայանարինջը: Ուրեմն, ինչպե՞ս զանազանել հասուն և ոչ հասուն պտուղները:

Մեզ առավել հայտնի են արքայանարնջի երկու տեսակները՝ «կորոլյոկ»-ն (որին անվանում են նաև «շոկոլադե») ու «շահուհի»-ն:
«Կորոլյոկ»-ին բնորոշ է պտղամաշկի մուգ շիկակարմիր գույնը: Վերջինս, սովորաբար, ունենում է կլոր և փոքր պտուղներ: Անգամ չհասունացած վիճակում այն լինում է քաղցր և չի «խեղդում» կոկորդը, ի տարբերություն «շահուհի» տեսակի, որը հասունացած ժամանակ ունենում է բարակ սև օղակներով կիսաթափանցիկ պտղամաշկ: Ի դեպ, որքան պտղամաշկի սև օղակները շատ են, այնքան պտուղը հասունացած է:

arqayanarinj-3

Արքայանարինջ ընտրելիս պետք է ուշադրություն դարձնեք պտղակոթին. թե՛ տերևներն ու թե՛ պտղակոթը պետք է լինեն չոր, մուգ դարչնագույն:

Եթե, այնուամենայնիվ, խակ արքայանարինջ եք գնել, կարող եք այն ինքնուրույն հասունացնել.

  • Խնձորի կամ լոլիկների հետ դրեք նույն պոլիէթիլենային տոպրակի մեջ. այդ պտուղներն արտադրում են էթիլեն գազ, որն օգնում է, որ արքայանարնջն արագ հասունանա:
  • Արքայանարինջը 10-12 ժամ դրեք գոլ 30-40 աստիճան ջրում:

Այս հեշտ մեթոդներով կարելի է կարճ ժամանակում ստանալ հասունացած ու փափուկ արքայանարինջ 🙂

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Մեկնաբանություններ

    1. Ուրախ ենք, որ գնահատում եք մեր աշխատանքը 🙂

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *