Ինչպես ճիշտ պատրաստել ձուկ ջեռոցում

dzuk-1

Փորոտիքը հանած ու մաքրած ձուկ ջեռոցում եփելը հիանալի գաղափար է հատկապես ընթրիքի համար: Այս անգամ սովորում ենք ձուկ եփելու նրբությունները:
Առաջին հերթին ջեռոցը տաքացնում ենք 200 աստիճան: Հետո համոզվում  ենք, որ ձկան մաշկը չոր է և լավ աղ ենք ցանում: Մի քիչ աղ էլ ձկան ներսի կողմից ենք ցանում ու ձուկը լցոնում կտրատած կիտրոնով, ծիտրոնով ու հազրեվարդով: Եթե նշվածները բացակայում են, հոգ չէ, քանի որ միայն աղը բավական է, որպեսզի ձուկը համեղ ստացվի: Մշակված ձուկը դնում ենք տապակի մեջ, վրան ձիթայուղ ցողում և դնում ջեռոցը:

dzuk-2

Ձկան եփված լինելը ստուգում ենք մատով՝ ձկան ամենահաստ հատվածին սեղմելով ու վերահսկելով եփվելու ընթացքը: Եթե փափկամիսը դարձել է փայլատ ու շերտավոր, ուրեմն ձուկը եփված է: Եթե ստուգելու արդյունքում ձկան վրա հետքեր են մնացել, դրանք կարելի է քողարկել մաղադանոսով:
Ձուկը մատուցում ենք ամբողջական (գլուխը պետք չէ կտրել):

Խորհուրդ. ցանկության դեպքում ձուկը կարելի է լցոնել բանջարեղենով, տապակած սնկով և կիսաեփ բրնձով: Ձկան հետ տապակի մեջ կարելի է դնել նաև կլոր կտրատած կարտոֆիլ՝ միանգամից լուծելով խավարտի հարցը:

Բարի ախորժակ 🙂

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Մեկնաբանություններ

  1. Knereq isk kaseq inchpes karelie dzuke hamemel taq kaptit(hayeren chgitem inch en asum)patrastelu hamar

    1. Բարև Ձեզ, շուտով մենք կանդրադառնանաք նաև այդ թեմային 🙂

  2. Բարև ձեզ ինչպես խաշել ձուկը վոր շատ համեղ լինի և չփխրի

    1. Բարև Ձեզ, Կարինե ջան, շուտով շատ մանրամասն ներկայացնելու ենք նաև ջուկ եփելու նրբությունները 🙂

    2. 15 րոպե շատ քիչ ջրով, դանդաղ կրակի վրա, կափարիչով փակված

  3. 15 րոպե շատ քիչ ջրով, դանդաղ կրակի վրա, կափարիչով փակված

  4. բարև Ձեզ, իսկ կողակի պատրաստման համեղ բաղադրատոմս կասեք?

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *