Ցածր կալորիական պիրոգ պատրաստելու գաղտնիքները

cacr-kaloriakanutyamb-pirog-4

Պիրոգները միշտ էլ հաճելիորեն լրացնում են թեյի սեղանը: Սակայն դրանցում եղած որոշ բաղադրիչների՝ կարագի, շաքարավազի և ալյուրի քանակությունը ոչ միշտ է նպաստավոր առողջության համար: Բարեբախտաբար, կան մի քանի հնարքներ, որոնց օգնությամբ կարելի է  պատրաստել ցածր կալորիական ու ավելի օգտակար պիրոգներ 🙂

 Հրաժարվում ենք ավելորդ կալորիաներից

  • Կարագը կարելի է փոխարինել ձիթայուղով կամ կարագի կես քանակությունը փոխարինել յոգուրտով: Ի դեպ, յոգուրտը շատ հարմար է ոչ միայն խմորի, այլև լցոնի համար, բացի այդ, այն շատ օգտակար է օրգանիզմի համար:
  • Ավելորդ շաքարավազից հրաժարվելու համար պետք է որպես լցոն ընտրել քաղց մրգեր ու հատապտուղներ:

Մոռանում ենք վերին շերտի մասին: Պատրաստում ենք «բաց պիրոգ» կամ վերին շերտի փոխարեն խմորով ցանց հյուսում՝ որպես լցոնի հավելում:

cacr-kaloriakanutyamb-pirog-3

Պատրաստում ենք ցածր կալորիական ալյուր

Սպիտակ ալյուրին խառնում ենք քիչ քանակությամբ խոշոր աղացված ալյուր: Որոշ բաղադրատոմսեր առաջարկում են ալյուրը խառնել հավասար քանակությամբ, որոշները՝ օգտագործել միայն խոշոր ալյուր: Միայն խոշոր ալյուր օգտագործելը նույնպես ավելացնում է բջջանյութի պարունակությունը, պիրոգը հարստացնում է B վիտամինով և արյան մեջ պահպանում շաքարի քանակությունը:
Ալյուրի փոխարեն կարելի է օգտագործել աղացած վարսակի փաթիլներ:
Կարելի է նաև ալյուրի մի մասը փոխարինել ընկույզով: Ընկույզները պարունակում են օգտակար ճարպեր, միաժամանակ սպիտակուցի ու վիտամինների աղբյուր են: Ալյուրի մեջ ընկույզ ավելացնելը ոչ միայն խմորը կհարստացնի բջջանյութով, այլև անկրկնելի համ կհաղորդի վերջինիս: Խմորը բջջանյութով հարստացնելուն նպաստում է նաև թեփը:

Օգտագործում ենք համեմունքներ

cacr-kaloriakanutyamb-pirog-2

Համեմունքներն ունեն տաքացնող ազդեցություն և հակաօքսիդանտների պատկառելի հավաքակազմ, վերջիններս նպաստում են մարսողությանն ու օգնում արյան մեջ պահպանել շաքարի պարունակությունը: Բացի այդ, համեմունքներն արագացնում են նյութափոխանակությունն ու օգնում շուտ հագենալ:

Պիրոգին սուր համ կարելի է հաղորել մշկընկույզի (լավ համադրվում է հատապտուղների հետ), հիլի, կոճապղպեղի (լավ համադրվում է դեղձի հետ), մեխակի, դարչինի (իդեալական է խնձորի պիրոգի համար) օգնությամբ:

 Ահա ներկայացնում մի քանի պիրոգների բաղադրատոմսեր, որոնց անչափ դուր կգան Ձեզ 🙂

Փխրուն պիրոգ ազնվամորիով
Բաղադրատոմսը կարող եք կարդալ այստեղ՝ https://www.cooks.am/?p=15538

pirog-sev-haxarjov-6

Փխրուն պիրոգ ազնվամորիով
Բաղադրատոմսը՝ https://www.cooks.am/?p=16549

pxrun-pirog-aznvamoriov-5

Խնձորով պիրոգ
Բաղադրատոմսը՝ https://www.cooks.am/?p=17080

xndzorov-pirog-norovi-2

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *