3 ամենահամեղ լավաշով բուտերբրոդները

Լավաշ՝ խոզապուխտով ու պանրով
լավաշով-ռուլետ-1

        Բաղադրիչներ՝

  • Լավաշ-1 շերտ
  • Խոզապուխտ-200 գր
  • Կարագ- 100 գր
  • Լոլիկ- 1 հատ
  • Հազարի թերթեր- 1 կապ
  • Սամիթ- 1 կապ

 

       Պատրաստման եղանակը

  1. Լավաշը փռում ենք սեղանի վրա։
  2. Հազարի թերթերն ու սամիթը լավ լվանում, չորացնում ենք, ապա կտրատում։ Սամիթը բաժանում ենք մանր կտորների, իսկ հազարի թերթերը՝ խոշոր։
  3. Լոլիկներն ու խոզապուխտը կտրատում ենք։
  4. Սերուցքային պանիրն ու մանր կտրատած սամիթը խառնում ենք։ Ստացված զանգվածը լցնում ենք լավաշի վրա ու հավասարապես տարածում ենք։
  5. Այնուհետև դնում ենք հազարի թերթերը, ապա՝ լոլիկն ու խոզապուխտը։
  6. Լավաշն ամուր փաթաթում ենք, վերածում ենք ռուլետի, ծածլում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթով և 15 րոպե պահում ենք սառնարանում։

 

Լավաշ՝ խոզապուխտով ու բանջարեղենով
լավաշով-ռուլետ-2

        Բաղադրիչներ՝

  • Լավաշ- 1 շերտ
  • Խոզապուխտ- 100 գր
  • Բուլղարական պղպեղ- 1 հատ
  • Լոլիկ- 1 հատ
  • Վարունգ- 1 հատ
  • Սմբուկ- 1 հատ
  • Սխտոր – 1 ատամիկ
  • Սամիթ- 1 կապ
  • Ռեհան- 1 կապ
  • Կանաչ սոխ
  • Ձիթայուղ- 3 ճ/գ
  • Պանիր-ըստ ճաշակի
  • Աղ- ըստ ճաշակի
  • Պղպեղ- ըստ ճաշակի

 

        Պատրաստման եղանակը

  1. Բանջարեղեններն ու սամիթը լավ լվանում ու չորացնում ենք։
  2. Սմբուկը շրջանաձև կտրատում, համեմում ենք աղով ու 15 րոպե թողնում ենք, որպեսզի բանջարեղենի դառնությունը կորչի։ Այնուհետր չորացնում ենք թղթե անձեռոցիկով ու տապակում բուսայուղով լի տապակի մեջ։
  3. Լոլիկը, վարունգն ու բուլղարական պղպեղը խորանարդաձև կտրատում ենք։
  4. Սխտորը ճզմում ենք ու հավասարապես տարածում ենք լավաշի վրա։
  5. Պանիրն անցկացնում ենք քերիչով ու լցնում ենք սխտորով պատված լավաշի վրա։
  6. Լցնում ենք կտրատած խոզապուխտը, որից հետո՝ բանջարեղենը։
  7. Բանջարեղենային շերտի վրա լցնում ենք կտրատած ռեհանը, սամիթն ու մաղադանոսը։
  8. Համեմում ենք աղով ու պղպեղով ու փաթաթում ենք՝ վերածելով ռուլետի։

 

Լավաշ՝ հավի մսով ու ձվով
լավաշով-ռուլետ-3

        Բաղադրիչներ՝

  • Հավի փափկամիս- 1 կտոր
  • Բեկոն- 3-5 հատ
  • Ձու- 2 հատ
  • Լավաշ- 2 շերտ
  • Պանիր- 50 գր
  • Սոխ գլու- ½ հատ
  • Հազարի թերթեր- 2-3 հատ
  • Աղ-ըստ ճաշակի
  • Պղպեղ-ըստ ճաշակի
  • Մայոնեզ- 4 ճ/գ
  • Մանանեխ- 1 թ/գ

 

        Պատրաստման եղանակը

  1. Պատրաստում ենք սոուսը, որի համար մայոնեզը խառնում ենք մանանեխի հետ։
  2. Բեկոնը թեթևակի տապակում ենք չոր տապակի մեջ, որպեսզի ստացվի խրթխրթան։ Պատրաստ լինելուց հետո դնում ենք թղթե անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ յուղը դուրս գա։
  3. Առանձին կաթսայի մեջ եփում ենք ձուն, ապա օղակաձև կտրատում ենք։
  4. Հազարի թերթերը ձեռքով մանրացնում ենք։
  5. Հավի փափկամիսը համեմում ու երկու կողմից տապակում ենք։ Ապա թողնում ենք, որ սառչի ու բաժանում ենք փոքրիկ կտորների։
  6. Լավաշի շերտը պատում ենք պատրաստած սոուսով, վրան հավասարապես դասավորում ենք մսի կտորները, համեմում ենք աղով ու պղպեղով։ Վրան լցնում ենք պանրի կտորերը, կիսաօղակաձև կտրատած սոխն ու շրջանաձև կտրատած ձուն։
  7. Այնուհետև լցնում ենք բեկոնն ու հազարի թերթերը։
  8. Վրան լցնում ենք մնացած սոուսն ու փաթաթում ենք։

 

 

 

 

Սա անպայման պետք է փորձել :)

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *