3 ամենայուրօրինակ պիցցաները

Պիցցա – ռուլետ
պիցցա-ռուլետ

        Բաղադրիչներ՝

  • պատրաստի շերտավոր խմոր – 300 գր
  • պանիր մոցարելլա – 5-6 գնդիկ
  • պանիր – 100 գր
  • ձու – 1 հատ
  • լոլիկի մածուկ – 100 գր
  • կանաչի – ըստ ճաշակի
  • աղ – ըստ ճաշակի
  • պղպեղ սև – ըստ ճաշակի
  • ալյուր – վրան շաղ տալու համար

       Պատրաստման եղանակը

  1. Խմորն ուղղանկյունաձև գրտնակում ենք և կողքերից 1 սմ հեռավորություն թողնելով՝ քսում ենք լոլիկի մածուկը։
  2. Մոցարելլան 2 մասի ենք բաժանում և շարում լոլիկի մածուկի վրա։
  3. Այնուհետև լցնում ենք քերիչով անցկացրած պանիրն ու կտրատած կանաչիները։ Սկսում ենք զգուշորեն ռուլետանման փաթաթել։
  4. Ռուլետ-պիցցան դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ, վրան ձվի դեղնուց քսում և 25 րոպեով տեղափոխում նախօրոք 170 աստիճան տաքացրած ջեռոցը։

 

Կարտոֆիլով պիցցա
պիցցա-կարտոֆիլով

       Բաղադրիչներ՝

  • ձու – 4 հատ
  • կարտոֆիլ – 5 հատ
  • բուսայուղ – 1թ/գդ
  • թթվասեր – 125մլ
  • սոխ – 1 գլուխ
  • պանիր ֆետա – 100գր
  • պանիր քերած – 50գր
  • լոլիկ – 2 հատ
  • աղ
  • պղպեղ սև

       Պատրաստման եղանակը

  1. Կարտոֆիլը լվանում, մաքրում ու կտրատում ենք կլոր շերտերով, ապա տեղադրում ենք բուսայուղով պատված կլոր տապակի մեջ և համեմում ենք աղ ու պղպեղով:
  2. Ձուն լավ հարում, ապա ավելացնում ենք թթվասերը, օղակաձև կտրատված սոխը, ֆետտա պանիրը, ինչպես նաև քերած պանիրը: Սստացված զանգվածը լավ խառնում ենք:
  3. Սոուսը լցնում ենք կարտոֆիլի վրա, ապա դասավորում օղակաձև կտրատած լոլիկը:
  4. Եփում ենք 40 րոպե 175-180 աստիճան տաքացրած ջեռոցում:

 

Պիցցա-ռուլետ «Սթրոմբոլի»
պիցցա-սթրոմբոլի

        Բաղադրիչներ՝

  • խմոր հում պիցցայի – 500գր
  • խոզապուխտ – 5-8 շերտ
  • երշիկ – 5-8 շերտ
  • պանիր – 3-4 շերտ
  • պանիր մոցարելլա – 7-8 կտոր
  • ձվի դեղնուց – 1 հատ
  • ձիթայուղ

       Պատրաստման եղանակը

  1. Սեղանին շաղ ենք տալիս մի քիչ ալյուր, ապա ուղղանկյունաձև բացում ենք խմորը: Սկզբում շարում ենք կտրատած խոզապուխտն ու երշիկը, ապա պրովոլոնե պանիրը և մոցարելլան՝ թողնելով խմորի ծայրից 3-4 սմ ազատ տարածք:
  2. Խմորը փաթաթում ենք ռուլետի նման:
  3. Ռուլետի վրա քսում ենք ձիթայուղ, ապա 20-25րոպե եփում ենք ջեռոցում 180-200 աստիճան տաքացրած ջեռոցում:

Սա անպայման պետք է փորձել :)

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *