Ինչպես պատրաստել տնական համեղ թրմօղիներ (լիկյորներ)

Մրգային կամ հատապտղային լիկյորներ պատրաստելու համար պարտադիր չէ կորիզները հանել: Այն, որ կորիզներում վնասակար նյութեր են պարունակում, ոչ մի գիտական հիմք չունի: Պատրաստում ենք՝ տոներին վայելելու համար:

Թրմօղի՝ մամուխի և դեղձի կորիզներից

Բաղադրիչներ՝

1 կգ մամուխ

1 լ սպիրտ

1 լ շաքարի խիտ օշարակ

Պատրաստման եղանակը:

Մամուխի պտուղները հավաքում ենք սեպտեմբերին: Ընտրում ենք առավել խոշորներն ու մուգերը: Դնում ենք արևի տակ չորանալու 2-3 օր: Այնուհետև հատապտուղները կորիզահանում ենք, հոսող ջրով լավ լվանում ու չորացնում:

Լիկյոր պատրաստելու համար վերցնում ենք 1,5 լ. օղի և մեկ բաժակ պտղակորիզ: Կորիզները կոտրում ու հանում ենք միջուկները, որոնք թրմում ենք 1,5 լ օղու մեջ 2 շաբաթ:

Այնուհետև թուրմը ֆիլտրում ենք: Յուրաքանչյուր 1,5 լ թուրմի համար վերցնում ենք 1,5 կգ շաքար: Բոլորը խառնում ենք ու դնում մարմանդ կրակին՝ զգույշ խառնելով: Եփում ենք 30 րոպե՝ երկար ու մանրամասն խառնելով, որպեսզի շաքարը գնդիկներ չառաջացնի: Հիանալի լիկյոր է ստացվում, որը որքան երկար է մնում, այնքան լավն է դառնում: Լցնում ենք շշերի մեջ ու պահում զով տեղ:

Դեղձի թրմօղի՝ կորիզով

Բաղադրիչները՝

1 կգ դեղձ

1 լ. սպիրտ

1լ շաքարի խիտ օշարակ

Պատրաստման եղանակը

Հասուն դեղձերը լվանում ենք, կեղևահանում ու բաժանում ոչ մեծ կտորների: Կորիզները չենք հանում: Դեղձը կորիզներով դնում ենք շշի մեջ ու վրան սպիրտ լցնում ու թողնում 1 ամիս թրմվի: Այնուհետև դեղձի թուրմը մի քանի շերտ թանզիվով քամում ենք ու խառնում շաքարի օշարակին: Պատրաստի լիկյորը լցնում ենք շշերի մեջ ու հորիզոնական դիրքով պահում հով դեղում:

Թրմօղի՝ դեղձի, ծիրանի, բալի ու սալորի կորիզներից

Բաղադրիչներ՝

250 գր դեղձի կորիզի միջուկ

25 գր քաղցր նուշ

25 գր կոճապղպեղ

25 գր մեխակ

25 գր դարչին

25 գր ծիրանի կորիզի միջուկ

25 գր սալորի կորիզի միջուկ

25 գր բալի կորիզի միջուկ

10 գր համեմ

5 լ. ջուր

600 գր շաքար

3,5 լ. ջուր

Պատրաստման եղանակը

Կորիզի միջուկների ու համեմունքի վրա օղի ենք լցնում, թրմում 10 օր, 2 անգամ լցնել մի տեղից մյուսը և ստացված սպիրտը քաղցրացնել շաքարից ու ջրից պատրաստված օշարակով:

 

Թրմօղի՝ ծիրանի կորիզներից

Բաղադրիչներ՝

1 կգ ծիրան

250 գր շաքարավազ

դարչին՝ ըստ ճաշակի

մեխակ   5-6 հատ

օղի  0,5 լ

Պատրաստման եղանակը

Ծիրանը կտրտում ենք: Կորիզները ջարդում ենք, հանում միջուկներն ու մանրացնում: Կտրտած ծիրանը խառնում ենք մանրացված միջուկներին, ավելացնում շաքարավազ, մեխակ և դարչին՝ դանակի ծայրով: Ստացված խառնուրդը շշալցնում ենք, վրան օղի լցնում ու 1 ամիս թրմում:Այնուհետև քամում ենք, շշալցնում, ամուր խցանում ու պահում ամենազով վայրում:

 

Թրմօղի՝ բալի կորիզներից

Բաղադրիչներ՝

2 կգ հասած բալ

1 լ օղի  և1 կգ շաքար

5-6 մեխակ

1 ամբողջական մշկընկույզ կամ 1 թ/գ՝ աղացած

բալի մի քանի տերև

շաքար՝ 1,5 կգ

ջուր 1 բաժակ

Պատրաստման եղանակը

Բալը լավ լվանում ենք, հեռացնում պտղակոթերը, իսկ կորիզները թողնում ենք: Պտուղները լցնում ենք լայն վզով շշի մեջ (հարմար է սովորական բանկան): Ընդ որում՝ բալի յուրաքանչյուր շերտի վրա պետք է մի քիչ շաքարավազ լցնել: Շշի բերանը փակում ենք ու մի քանի շերտանոց թանզիվով կամ կտորով կապում, ինչից հետո շիշը 20-30 օր թողնում ենք մքւթ տեղում, որ հյութը դուրս գա: Ժամանակը լրանալուց հետո քամում ենք դուրս եկած հյութը: Նախապես շաքարի օշարակ ենք եփում, իսկ բալի տերևների ու համեմունքների վրա օղիի լցնում՝ թողնելով այդպես մնա 3-4 օր: Այնուհետև դրանց ենք ավելացնում բալի հյութը, խառնում՝ բաղադրիչների քանակությունը կարգավորելով ըստ ճաշակի:

 

 

 

 

 

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *