
Հավով օլադիներ
Բաղադրիչներ
- հավի կրծքամիս - 0.5 կգ
- ձու - 2-3 հատ
- մայոնեզ - 3 ճ/գ
- օսլա (крахмал) - 3 ճ/գ
- աղ
- պղպեղ սև
- բուսայուղ
Քայլերի հաջորդականություն
- Հավի կրծքամիսը մանր կտրատում ենք:

- Լցնում ենք տարայի մեջ, ապա ավելացնում ենք ձուն, մայոնեզը, օսլան, աղն ու պղպեղը: Բոլոր բաղադրիչները լավ խառնում ենք:

- Գդալի օգնությամբ ստանում ենք փոքր օլադիրներ:

- Ապա երկու կողմից տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ:

- Պատրաստ օլադիները դնում ենք թղթե անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ յուղից ազատվենք:

Ստացվում են շատ համեղ օլադիներ: Բարի ախորժակ:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: