
- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 20 minutes
Աղցան “Արևածաղիկ”
Բաղադրիչներ
- հավի փափկամիս - 300 գր
- սունկ շամպինիոն պահածոյացված - 150 գր
- պանիր - 50 գր
- ձու - 3 հատ
- ձիթապտուղ սև - 1 տուփ
- մայոնեզ
- աղ
- չիպս
Քայլերի հաջորդականություն
- Հավի փափկամիսը աղաջրով կաթսայի մեջ ենք լցնում, դնում կրակի վրա, հասցնում ենք եռման աստիճանի և մոտ 20 րոպե (եռալուց հետո) եփում։

- Ձուն լցնում ենք կաթսայի մեջ, դնում ենք կրակի վրա, հասցնում եռման աստիճանի և մոտ 10 րոպե(եռալուց հետո) եփում։ Վրան սառը ջուր ենք լցնում և սառեցնում։

- Հավի փափկամիսը մանր խորանարդիկներով կտրատում ենք։

- Սունկը կտրատում ենք` ոչ մեծ կտորներով։

- Պանիրը անցկացնում ենք մանր քերիչով։

- Ձվի սպիտակուցները անցկացնում ենք խոշոր քերիչով։

- Ձվի դեղնուցները անցկացնում ենք մանր քերիչով։

- Սկսում ենք աղցանը դասավորել։
Կլոր ամանի մեջ ենք դնում հավի փափկամիսն ու վրան մայոնեզ լցնում։

- Այնուհետև դնում ենք ավելի փոքր տրամագծով սնկի շերտը` վրան մայոնեզ լցնում։

- Որից հետո դնում ենք ավելի փոքր տրամագծով սպիտակուցային շերտը` վրան մայոնեզ լցնում։

- Աղցանի վերևամասն ամբողջությամբ պանրի շերտով ենք ծածկում` վրան մի քիչ մայոնեզ լցնում։

- Այնուհետև աղցանն ամբողջությամբ (կողքերով հանդերձ) դեղնուցներով ենք պատում։

- Ձիթապտուղները 2 մասի ենք բաժանում և արևածաղկի սերմերի տեսքով շարում ենք աղցանի վրա։
4-5 ժամով տեղափոխում ենք սառնարանը, որպեսզի ներծծվի։

- Մատուցելուց առաջ ափսեի եզրերով չիպսեր ենք շարում (այնպես, որ դրանք եզրերով աղցանին մեջ լինեն)։ Եթե չիպսերն ավելի շուտ շարենք, դրանք կփափկեն և խրթխրթան չեն լինի։
Ըստ ցանկության, աղցանը կարող ենք ձևավորել մանր կտրատված կանաչ սոխով։

Ի դեպ, կարող ենք մարինացված սունկը թեթևակի տապակել, այնուհետև լցնել աղցանի մեջ։ Ձիթապտուղների փոխարեն էլ, կարող ենք սև ձկնկիթ շարել։ Ահա այսպիսի գեղեցիկ և համեղ աղցան 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
shat hamex er shat shnorhakalutyun.
Անչափ շնորհակալ ենք 🙂
համեղ չէր ,ինձ դուր չեկավ
շատ շնորհակալութուն պատրաստել եմ շատ համով էր ստացվել
Շատ ուրախ ենք, որ Ձեզ դուր է եկել: Շնորհակալ ենք, որ օգտվում եք մեր կայքի բաղադրատոմսերից: 🙂