
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 2ժ 00 րոպե
Թթվասերային ժելե բանանով
Քայլերի հաջորդականություն
- Թթվասերը պատրաստելուց առաջ հանում ենք սառնարանից ու թողնում ենք սենյակային պայմաններում։ Թթվասերին ավելացնում ենք շաքարավազ, 5 րոպե հարում ենք մինչև լավ լուծվի։

- Ժելատինը լցնում ենք 100 մլ տաք ջրի մեջ, անընդհատ խառնում ենք, մինչև ժելատինը լուծվի։ Ապա սառեցնում ենք սենյակային պայմաններում։

- Ժելատինը լցնում ենք թթվասերի մեջ ու հարում ենք։

- Բանանը մաքրում ու խորանարդաձև կտրատում ու լցնում ենք բաժակների մեջ։

- Թթվասերային զանգվածը լցնում ենք բաժակների մեջ ու 1-2 ժամ թողնում ենք սառնարանում։

- Շոկոլադն անցկացնում ենք մանր քերիչով։

- Թթվասերային ժելեն պատում ենք շոկոլադով։

Ստացվում է շատ համեղ ու թեթև դեսերտ։ Բարի վայելում։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: