
        
        - Yield: 30 րոպե անց
 - Prep Time: 15-20 minutes
 - Cook Time: 8 minutes
 
Թխվածքաբլիթ թավայի մեջ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Սպիտակուցը դեղնուցից առանձնացնում ենք, դեղնուցը 80 գր շաքարավազի և 3 ճ/գդ թթվասերի հետ հարում ենք, ավելացնում 3 ճ/գդ բուսայուղը և շարունակում ենք հարելը: Ալյուրը փխրեցուցիչի հետ խառնում ենք, լցնում ջրիկ խառնուրդի մեջ, ձեռքով խառնում և հունցում: Հունցված խմորը պետք է կպչի ձեռքերին:
Խմորին 3-4 սմ տրամագծով գլանի ձև ենք տալիս և 1 սմ հաստությամբ կտորների բաժանում:

 - Կտորները գնդում ենք, տափակացնում, բլիթի ձև ենք տալիս ու մուրճիկով թեթև հարվածում:

 - Թավան դնում ենք շատ մարմանդ կրակին ու տաքացնում: Թխվածքաբլիթները շարում ենք չոր թավայի մեջ, թխում ամեն կողմից 3-4 րոպե, մինչ վարդագունելը: Տաք վիճակում եզրերը փափուկ են լինում: Ահա և վերջ:

 - Վայելում ենք:

 
Թավայի մեջ պատրաստված թխվածքաբլիթ կարելի է մատուցել թեյի հետ: Անուշ լինի 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: