
- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 5-7 minutes
Լավաշով կարկանդակներ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Կաթնաշոռը միացնում ենք մանանեխի և աղի հետ և լավ խառնում ենք։
Սամիթը լվանում ենք, չորացնում և մանրացնում։ Ապա ավելացնում ենք կաթնաշոռին:

- Պանիրը անցկացնում ենք մեծ քերիչով։ Միջուկը լավ խառնում ենք։ Այն պատրաստ է։

- Լավաշը մոտավորապես 5 հավասար մասերի ենք բաժանում։ Դրանցից մեկի վրա ենք լցնում միջուկը` լավաշի մի եզրին մոտ և թեքությամբ։

- Լավաշի ազատ մնացած մասով եռանկյունաձև ծածկում ենք միջուկը։

- Այնուհետև նույն ձևով եռանկյունաձև ծալում ենք նաև միջուկով հատվածը։

- Այդպես շարունակում ենք ծալել, մինչև լավաշը վերջանա։

- Մնացած պոչիկը կարող ենք դանակով կտրել։ Կարող ենք նաև դեպի ներքև ծալել ավելորդ լավաշը։

- Այդ սկզբունքով փաթաթում ենք նաև մնացած լավաշները։ Դեղնուցը 1 թ/գդ ջրի հետ խառնում ենք և պատառաքաղով մի քիչ հարում։ Կարկանդակները հերթով 2 կողմից դեղնուցով ենք պատում։

- Դնում ենք բուսայուղով շիկացած թավայի մեջ` ծալած հատվածով դեպի ներքև։ Երկու կողմից տապակում ենք մինչև կարմրեն։

Միջուկից` 20 կտոր կարկանդակ ենք ստանում։ Լավաշով կարկանդակներ պատրաստելիս կարող ենք փոփոխել միջուկը` կաթնաշոռի փոխարեն պատրաստել դասական կարտոֆիլային միջուկով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
SHAT HAMEX ER
Ուրախ ենք, որ հավանեցիք 🙂