
- Yield: Անմիջապես
- Prep Time: 5 minutes
- Cook Time: 10 minutes
Լցոնված ձու
Բաղադրիչներ
- ձու - 3 հատ
- լոլիկ - 2 հատ (միջին)
- ձիթապտուղ սև - 6-7 հատ (առանց կորիզ)
- մայոնեզ - 1 թ/գդ
- պանիր - 20գր
Քայլերի հաջորդականություն
- Խաշում ենք ձուն եռացող ջրի մեջ 10 րոպե, զգուշորեն կեղևազրկում, որպեսզի չվնասենք սպիտակուցը, բաժանում երկու մասի և հանում մեջի դեղնուցը:

- Փոքրիկ խորանարդիկներով կտրատում ենք պանիրը, լոլիկը և ձիթապտուղը, խառնում ենք իրար և ավելացնում մայոնեզը:

- Ստացված միջուկով լցոնում ենք ձվի սպիտակուցները:

- Ապա վրան լցնում ենք քերիչով անցկացրած դեղնուցը:

- Եվ ահա մեր լցոնված ձուն պատրաստ է:

Մատուցելուց առաջ զարդարում ենք լցոնված ձուն համեմի տերևով կամ ձիթապտղի կլոր շերտով 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: