
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 60 minutes
Խնձորի ջեմ՝ համեմունքներով
Քայլերի հաջորդականություն

- Խնձորը կտրտում ենք: Դա հարմար է անել խնձոր կտրող հատուկ սարքով, որը հանում է կորիզային հատված ն ու միաժամանակ կտրտում խնձորը: Արժե խնձորի վրա կիտրոնի հյութ անել, որ չսևանա: Կշռում ենք խնձորը:

- Խնձորը մանրացնում ենք կոմբայնում: Լավ կլինի իմպուլսային ռեժիմի վրա դնել կամ ոչ մեծ արագության, որ զանգվածը խյուսի չվերածվի: 1 սմ-ից փոքր-ինչ մեծ կտորներն այն են, ինչ մեզ պետք է:

- Վրան շաքարավազ ենք լցնում ու դնում մուլտիկաթսայի բաժակի մեջ: Միացնում ենք տաքացման ռեժիմն ու թողնում 15 րոպե՝ մինչև հյութը սկսի դուրս գալ:

- Հենց հյութը դուրս գա, տաքացման ռեժիմն անջատում ենք, միացնում ենք եփման ռեժիմն ու ծածկում կափարիչով: Ծրագիրն աշխատում է 1 ժամ. եփելու ավարտից 20 րոպե առաջ բացում ենք կափարիչն, ավելացնում դարչինն ու մեխակը

- Պատրաստի ջեմը լցնում ենք մաքուր չոր բանկաների մեջ (մեխակն ու դարչինը հեռացնում), պտտում կափարիչներն ու շրջում:

- Հովացած ջեմը պահում ենք սենյակային ջերմաստիճանում:

Օրիգինալ, ոչ շատ քաղցր, բնական համով ջեմ, որ ավելի շատ խյուսի է նման:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: