
- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Կանապե ծովախեցգետնի ձողիկներով և բրոկոլիով
Բաղադրիչներ
- ծովախեցգետնի ձողիկներ - 100 գր
- բրոկոլի - 100 գր
- ժելատին - 10 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 50 գր
- շաֆրան - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Ժելատինը թրջում ենք, ծովախեցգետնի ձողիկները քերիչով անցկացնում:

- Բրոկոլին եռացնում ենք 2-3 րոպե և անմիջապես սառեցնում սառը ջրում, որպեսզի գույնը չփոխի:

- Արգանակը տաքացնում ենք և ավելացնում ժելատինը: Զանգվածի 1/3 մասը և շարֆանը լցնում ենք սերուցքի մեջ և լավ խառնում, իսկ ծովաղեցգետնի ձողիկները լցնում ենք մնացած արգանակի մեջ և կրկին լավ խառնում:

- Սկզբում ձվամանի մեջ լցնում ենք սերուցքային զանգվածը և 15 րոպեով տեղափոխում
սառցախցիկ:
Այնուհետև բրոկոլին գլուխը դեպի ներքև դնում ենք զանգվածի մեջ և վրան լցնում ձողիկներով զանգվածը: Տեղափոխում ենք սառնարան, մինչև լիովին սառչելը:

- Ահա և վերջ:

- Վայելում ենք:

Յուրահատուկ կանապե հատուկ Ամանորի համար 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: