
Մսով ռուլետ «Կոնֆետի»
Բաղադրիչներ
- միս տավարի (աղացած) - 1 կգ
- կանաչ սիսեռ - 150 գր
- սոխ - 1 գլուխ
- ձու - 1 հատ
- եգիպտացորեն պահածոյացված - 225 գր
- գազար - 1 հատ
- պաքսիմատ - 90 գր
- խնկածաղիկ
- աղ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն

- Սոխն ու գազարը խորանարդաձև կտրատում ենք և մոտ 7 րոպե տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ մինչև փափկի:

- Աղացած մսին ավելացնում ենք բոլոր բաղադրիչներն ու խառնում ենք:

- Վերածում ենք ռուլետի և դնում երկշերտ փայլաթիթեղի մեջ:

- Ռուլետը փաթաթում ենք փայլաթիթեղի մեջ, ապա ամրացնում ենք ծայրերը, որից հետո 1 ժամ եփում ենք 200 աստիճան տաքացրած ջեռոցում: Պատրաստ լինելուց հետո հանում ենք ջեռոցից, 10 րոպե թողնում ենք, որ սառչի, ապա հեռացնում ենք փայլաթիթեղը, կտրատում ու մատուցում ենք:

Թողնել պատասխան
Մուտք եղեք: