
- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 40 minutes
Նարինջով և բանանով տորթ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Թեյը լցնում ենք եռման ջրի մեջ և 1 բաժակ սև թեյ ենք թրմում (թունդ)։

- Ամանի մեջ ենք լցնում կտրատած բանանը (0,5 հատ), շաքարավազը, մեղրը, բուսայուղը, գոլ թեյը և 250 գր ալյուրը։

- Հարիչով հարում ենք մինչև համասեռ զանգված ստանանք։

- Մնացած ալյուրը խառնում ենք աղի և սոդայի հետ։

- Ալյուրով զանգվածն ավելացնում ենք խմորով զանգվածին և կրկին հարում ենք` մինչև համասեռ զանգված ստանանք։

- Խմորը լցնում ենք ձևամանի մեջ (18 սմ)։

- Թխում ենք 40 րոպե մինչև 180 աստիճան նախապես տաքացրած ջեռոցում։

- Պատրասոտւմ ենք կրեմը։ Նարինջը կեղևազատում ենք, կտորներով առանձնացնում ենք և թաղանթը հանում։ Լցնում ենք բլենդերի բաժակի մեջ։ 1 հատ նարնջի կեղևը կտրատում ենք և ավելացնում պտղամսին։ Այնուհետև ավելացնում ենք 0,5 հատ բանանը և մանրացված ընկույզը։ Բլենդերով խյուսանման զանգված ենք պատրաստում։

- Պատրաստի բիսկվիթը 3 շերտի ենք բաժանում։

- Բոլոր շերտերը հաջորդաբար կրեմով պատում ենք և իրար վրա շարում։ Վերևի շերտը ևս պատում ենք կրեմով։

- Ձևավորում ենք բանանի կտորներով և ընկույզով։
1-2 ժամ հանգիստ ենք թողնում, որպեսզի տորթը ներծծվի։ Բարի ախորժակ։


Նույնիսկ պահքի շրջանում չենք խախտի քաղցր թեյախմության ավանդույթը. ահա ասպիսի համեղ բանանով տորթ, որը իրական ուրախություն կպարգևի պահքի շրջանում 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: