
Շոկոլադով բեզե
Բաղադրիչներ
- ձվի սպիտակուց - 3 հատ
- շոկոլադ - 100 գր
- շաքարավազ - 170 գր
Քայլերի հաջորդականություն

- Սպիտակուցները հարում ենք և աստիճանաբար ավելացնում ենք շաքարավազը։

- Շոկոլադը հալեցնում ենք այս բաղադրատոմսով ու լցնում ենք սպիտակուցային զանգվածի վրա։

- Գդալով կամ ռետինե թիակով խառնում ենք ստացված զանգվածը։

- Գդալի օգնությամբ բեզեն դնում ենք փայլաթիթեղապատ ձևամանի մեջ։

- Թխում ենք 30 րոպե նախօրոք 110 աստիճան տաքացրած ջեռոցում։ Պատրաստ լինելուց հետո թողնում ենք, որ սառչի, ապա մատուցում ենք։

Թողնել պատասխան
Մուտք եղեք: