
        
        - Yield: 1 ժամ անց
 - Prep Time: 15 minutes
 - Cook Time: 40 minutes
 
Ջեմով մինի – բիսկվիթներ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Վերցնում ենք շաքարավազը, ջուրը (կամ հյութը), մեղրը և  բուսայուղը։ Այդ ամենը խառնում ենք և տաքացնում։ Մեկ այլ թասիկի մեջ ենք լցնում կակաոն, փխրեցուցիչը և դարչինն ու 0,5 բաժակ մաղած ալյուրը։ Խառնիչով կամ հարիչով հարում ենք շաքարով և ալյուրով զանգվածները։

 - Ընկույզը բլենդերով մանրացնում ենք։

 - Հարելու ընթացքում ավելացնում ենք չամիչը (ծիրանաչիր, թուզ կամ խառնուրդ), ինչպես նաև մանրացված ընկույզը։

 - Խմորը լցնում ենք սիլիկոնե ձևամանի մեջ և 40 րոպե թխում ենք մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցում։

 - Պատրաստի բիսկվիթի վրա սիլիկոնե վրձնով` միկրոալիքային վառարանում թեթևակի տաքացրած ջեմ ենք քսում։

 - Հաճելի թեյախմություն։


 
Այսպիսով, բիսկվիթ պատրաստելիս , չամիչի փոխարեն կարող ենք ծիրանաչիր, թուզի չիր կամ այլ չրատեսակ օգտագործել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: