
Փոքրիկ պիցցա ջեռոցում
Բաղադրիչներ
- ալյուր - 400 գր
- ջուր - 200 մլ
- խմորիչ (չոր ) - 10 գր
- ձիթապտղի յուղ - 2 ճ/գ
- երշիկ - 60 գր
- լոլիկ - 1 հատ
- սոխ - ½ գլուխ
- պանիր - 80 գր
- լոլիկի մածուկ - 4 թ/գ
- աղ - ½ թ/գ
- պրովանսյան կանաչի - ½ թ/գ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը, որի համար ալյուրն ու աղը խառնում ենք:
Ավելացնում ենք ձիթայուղը, ապա` չոր խմորիչն ու խառնում ենք:

- Այնուհետև ավելացնում ենք տաք ջուրն ու խառնում ենք:

- Խմորը ծածկում ենք սրբիչով և 30 րոպե թողնում ենք տաք տեղում, որպեսզի հասունանա:

- Սոխը կիսալուսնաձև կտրատում ենք:

- Լոլիկը բաժանում ենք 4 մասի, իսկ երշիկը` բարակ տաշեղների:

- Խմորը բաժանում ենք 4 հավասար մասերի:

- Յուրաքանչյուրը գրտնակի օգնությամբ բացում ենք`ստանալով մոտ 20 սմ տրամագծով խմորաշերտ:

- Խմորի ծայրերը վրա ենք բերում և ձևավորում ենք փոքրիկ նավակներ:

- Դրանք դնում ենք յուղաթղթապատ և կարագապատ ձևամանի մեջ: Վրան պատում ենք լոլիկի մածուկով:

- Նավակները լցոնում ենք երշիկով և սոխով, ապա` քերիչով անցկացրած պանրով:

- Ապա ավելացնում ենք լոլիկներն ու կանաչին:

- Դնում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում և 20 րոպե եփում ենք:
Փոքրիկ պիցցաները պատրաստ են:

Բարի ախորժակ:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Շատ համեղ էին, շնորհակալություն։
Սիրելի Ելենա, շատ ուրախ ենք, որ Ձեզ դուր է եկել։ Շնորհակալություն մեր կայքի բաղադրատոմսերից օգտվելու համար։ 🙂