
        
        
        Խնձորի ջեմ՝ տնական ձևով
Քայլերի հաջորդականություն
- Մեծ կաթսայի մեջ լցնում ենք ջուրն ու դնում ենք կրակի վրա՝ հասցնելով եռման աստիճանի: Խնձորները լվանում ենք և առանց կեղևը մաքրելու լցնում ենք եռացրած ջրի մեջ՝ եփելով այնքան, մինչև փափկի:

 - Խնձորները հանում ու դնում ենք մեկ այլ տարայի մեջ, ապա տրորում ենք մանր մաղով:

 - Ստացված խյուսը կշռում ենք ու ավելացնում 2.5 կգ շաքարավազ:

 - Խյուսն ու շաքարավազը խառնում ենք, 30-60 րոպե եփում ենք, մինչև շաքարավազը լուծվի: Այդ ընթացքում զանգվածը մի քանի անգամ խառնում ենք:

 - Հանում ենք կրակի վրայից, լցնում ենք բանկաների մեջ, ամուր փակում ենք կափարիչով ու պահում սառնարանում: Սառելուց հետո պտղահյութը պնդանում է:

 
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: