
Տապակած սմբուկ պանրով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Սմբուկները լավ լվանում ենք:

- Յուրաքանչյուր սմբուկը պոչի հետ միասին դնում ենք փայլաթիթեղի մեջ ու փաթաթում: Այնուհետև դնում ենք ձևամանի մեջ ու եփում ջեռոցում 30-40 րոպե 350 աստիճան ջերմությամբ:

- Սմբուկները հանում ենք ջեռոցից, սմբուկները փայլաթիթեղի հետ միասին սուր դանակով երկու մասի ենք բաժանում:

- Լոլիկները կտրատում ենք ու բլենդերով հարում:

- Մաքրում ենք սխտորը:

- Սխտորը լցնում ենք լոլիկների վրա ու վերածում ենք խյուսի: Խառնում ենք, ապա՝ համեմում աղով:

- Ստացված խյուսը լցնում ենք սմբուկների վրա:

- Դնում ենք ջեռոցի մեջ, եփում մոտ 10 րոպե 200 աստիճան ջերմությամբ:

- Կտրատում ենք մաղադանոսը:

- Ջեռոցից հանում ենք սմբուկներն ու ավելացնում մաղադանոսը:

- Կտրատում ենք պանիրը և դնում սմբուկների վրա:

- Սմբուկները տեղադրում ենք ջեռոցի մեջ և թողնում այնքան, մինչև պանիրը հալվի:

Հանում ենք փայլաթիթեղը և մատուցում տաք վիճակում:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: