
        
        - Yield: 3 ժամ անց
 - Prep Time: 10 minutes
 - Cook Time: 45 minutes
 
Ազնվամորիով պաղպաղակ
Բաղադրիչներ
- ազնվամորի - 300գր
 - խտացրած կաթ - 200մլ
 - սերուցք 30-35% յուղայնությամբ - 300մլ
 
Քայլերի հաջորդականություն
- Տան պայմաններում պատրաստվող այս համեղ պաղպաղակը կստացվի նույնիսկ սկսնակների մոտ՝ շատ արագ և հեշտ: Այն չի պարունակում ձու, ուստի, եթե չսառեցնեք ստացված զանգվածը, կստանաք հիանալի թեթև մրգային աղանդեր: Իսկ ազնվամորու փոխարեն, բնականաբար, կարելի է օգտագործել ցանկացած հատապտուղ՝ կախված Ձեր համային նախասիրություններից:
 - Ազնվամորին լցրեք բլենդերի մեջ, ապա խառնեք այն մինչև պյուրեի ստացումը: Ստացված պյուրեն անցկացրեք մաղով, որպեսզի ազատվեք կորիզներից: Պյուրեի վրա լցրեք խտացրած կաթը և խառնեք:

 - Ստացված զանգվածը ծածկեք ցելոֆանով և տեղափոխեք սառցարան, որպեսզի պյուրեն մասամբ սառչի (ինչպես պատկերված է նկարում):

 - Սառնարանից նոր հանված սերուցքը լավ հարեք մինչև պինդ փրփուրի առաջացումը, ապա ավելացրեք պյուրեն և շարունակեք հարել:

 - Հարեք զանգվածը մինչև միատար և կրեմանման դառնալը, ապա կրկին փակեք ցելոֆանով և տեղափոխեք սառցարան 1 ժամով:

 - Այնուհետև կրկին հարեք զանգվածը, որպեսզի պաղպաղակի մեջ սառույցի մանր կտորներ չմնան և նրա կոնսիստենցիան դառնա հարթ և թեթև:

 - Տեղափոխեք պաղպաղակը սառցարան 3 ժամով մինչև վերջնական սառչելը:

 
Այնուհետև ազնվամորիով պաղպաղակը տեղափոխեք մատուցվող սպասքի մեջ և վայելեք այն:
Ի դեպ, եթե դեռ չունեք պաղպաղակից գնդիկներ ստանալու գդալ, ապա ճիշտ ժամանակն է գնել այն, քանի որ այս գդալն օգտագործվում է նաև այլ ուտեստների ձևավորման համար, օրինակ ֆրանսիական սորբե աղանդերի:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
				        
											
											
											
											
											
															
															
															
isk serucqin poxarinox inc karox enq qcel
Այս բաղադրատոմսում սերուցքը փոխարինել հնարավոր չէ, սակայն մեզ մոտ կան պաղպաղակների այլ բաղադրատոմսեր, որտեղ սերուցք չի օգտագործվում, ահա խնդրեմ 🙂
http://www.cooks.am/%D5%B7%D5%B8%D5%AF%D5%B8%D5%AC%D5%A1%D5%A4%D5%A5-%D5%BB%D5%A5%D5%AC%D5%A1%D5%BF%D5%B8/