
        
        - Yield: 4-5 ժամ անց
 - Prep Time: 60 minutes
 - Cook Time: 60-70 minutes
 
Աղանդեր «Բրազիլական»
Բաղադրիչներ
- «Ջոկոնդա» սրճային բիսկվիթի համար՝
 - ալյուր նուշի - 25 գր
 - շաքարի փոշի - 25 գր
 - ձվի դեղնուց - 1 հատ
 - ձվի սպիտակուց - 2 հատ
 - շաքարավազ - 30 գր
 - ալյուր - 23 գր
 - սուրճ լուծվող - 2 գր
 - Սրճային մուսսի համար՝
 - սերուցք 30-35% յուղայնությամբ - 135 գր
 - ժելատին - 2 գր
 - կոնյակ - 10 մլ
 - կաթ - 60 գր
 - սուրճ լուծվող - 6 գր
 - ձվի դեղնուց - 2 հատ
 - շաքարավազ - 20 գր
 - Կարամելային մուսսի համար՝
 - սերուցք 30-35% յուղայնությամբ - 260 գր
 - ժելատին - 4 գր
 - կոնյակ - 10 մլ
 - վանիլին - 3 գր
 - շաքարավազ - 43 գր
 - հյութ կիտրոնի - 1 թ/գդ
 - շաքարավազ - 15 գր
 - ջուր - 10 գր
 - ձվի դեղնուց - 2 հատ
 - Օշարակի համար՝
 - ջուր - 5 ճ/գդ
 - կոնյակ - 15 մլ
 - շաքարավազ - 5 ճ/գդ
 
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք սրճային «Ջոկոնդա» բիսկվիթը:
Ջեռոցը 230 աստիճան տաքացնում ենք: Սրճի գնդիկները փոշիացնում ենք և ալյուրի հետ մաղում: Նուշի ալյուրը, շաքարի փոշին, դեղնուցներն ու սպիտակուցները հարում ենք մինչև սպիտակելը: Սպիտակուցները շաքարավազի հետ հարում ենք մինչև կայուն փրփուրի վերածվելը: Մերենգայի ½-ը խառնում ենք հարած զանգվածին:
Ավելացնում ենք ալյուրի խառնուրդը և զգուշությամբ հարում: Ավելացնում ենք մերենգայի մյուս կեսը: Խմորը տարածում ենք 23 х 23 սմ յուղաթղթի կամ սիլիկոնե փոքր գորգի վրա և թխում 7 րոպե:

 - Պատրաստում ենք սրճային մուսսը: Ժելատինը թրջում ենք սառը ջրում: Դեղնուցները, շաքարավազն ու սուրճը խառնում ենք: Կաթը տաքացնելով հասցնում ենք եռման ու բարակ շիթով լցնում դեղնուցայի զանգվածի մեջ՝ վերջինս անընդհատ խառնելով: Խառնուրդը ցնում ենք կաթսայի մեջ ու մարմանդ կրակին անընդհատ խառնելով հասցնում 82 աստիճանի: Կրակից վերցնում ենք, ավելացնում ժելատինը և խառնում այնքան, մինչև լրիվ լուծվի: Թողնում ենք մուսսը հովանա, հետո լցնում ենք կոնյակը: Սերուցքը հարում ենք մինչև կայուն փրփուրի վերածվելը, ինչից հետո խնամքով խառնում սրճային մուսսին:

 - Տախտակի կամ հարթ տապակի վրա թափանցիկ թաղանթ ենք փռում: Աղանդերի օղակներով բիսկվիթից շրջաններ ենք կտրում՝ յուրաքանչյուր աղանդերի համար երկուական: Օղակները շարում ենք թաղանթի վրա, մեջը լցնում սրճային մուսսը: Բիսկվիթե շրջանները տոգորում ենք օշարակով, դնում մուսսի վրա և տեղափոխում սառնարան:

 - Պատրաստում ենք կարամելային մուսսը: Ժելատինը ջրում թրջում ենք: Փոքր կաթսայի մեջ 125 գր սերուցքը վանիլինի հետ խառնում ենք, տաքացնելով հասցնում եռման: Մեկ այլ կաթսայի մեջ խառնում ենք շաքարավազն ու կիտրոնի հյութը: Շաքարավազը միջին ուժգնության կրակին տաքացնում ենք այնքան, մինչև դառնա բաց գույնի կարամել: Ավելացնում ենք տաք սերուցքը, բայց շատ զգուշությամբ, քանի որ խառնուրդը կարող է ցայտել: Խառնում ենք մինչև համասեռ դառնալը, ավելացնում ենք ժելատինն ու խառնում մինչև վերջինիս լուծվելը:
Շաքարավազով ու ջրով օշարակ ենք եփում: Հենց որ օշարակի ջերմաստիճանը հասնում է 100-ի, դեղնուցները սկսում ենք ձեռքի հարիչով հարել: Հենց որ օշարակի ջերմաստիճանը հասնում է 115-ի, այն բարակ շիթով լցնում ենք դեղնուցների մեջ՝ վերջիններս հարելով այնքան, մինչև խառնուրդը հովանա: Ստացված կրեմը լցնում ենք կարամելի մեջ և խառնում: Հովացնում ենք` հասցնելով սենյակային ջերմաստիճանի, ինչից հետո ավելացնում ենք կոնյակը:
135 գր սերուցքը հարում ենք մինչև կայուն փրփրելը և խնամքով խառնում ենք կարամելային կրեմին:

 - Կարամելային մուսսը լցնում ենք բիսկվիթի վրա, ծածկում երկրորդ բիսկվիթով, տոգորում օշարակով:

 - Դնում ենք սառնարանն ու թողնում 6-8 ժամ կամ ողջ գիշեր: Մատուցելուց առաջ թաղանթն ու օղակները հանում ենք:

 - Աղանդերը կարելի է պատել ցանկացած ջնարակով:

 
Մի քանի փոքրիկ աղանդեր պատրաստելու փոխարեն կարելի է թխել բիսկվիթի երկու շերտ, նույն կերպ հերթագայել մուսսի ու բիսկվիթի շերտերը և ստանալ տորթիկ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: