
Աղցան «Ամառային»
Բաղադրիչներ
- կաղամբ - 200 գր
- վարունգ - 200 գր
- գազար - 100 գր
- եգիպտացորեն պահածոյացված - 1/2 տուփ
- հազարի թերթեր - ըստ ճաշակի
- աղ - ըստ ճաշակի
- բուսայուղ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Կաղամբը քառակուսաձև կտրատում ենք։

- Վարունգը խորանարդաձև կտրատում ենք։

- Գազարը մանր կտրատում ենք։

- Հազարի թերթերը մանրացնում ենք։

- Կաղամբը, վարունգը, գազարը, եգիպտացորենը, հազարի թերթերը լցնում ենք աղցանամանի մեջ, ավելացնում ենք բուսայուղն ու լավ խառնում ենք։

- Համեղ աղցանը պատրաստ է։

Թեթև ու օգտակար բանջարեղենային աղցան, որը վիտամինային պաշարի իսկական աղբյուր է։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: