
- Yield: Անմիջապես
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 25 minutes
Աղցան ”Զատիկի բույն”
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Հավի ֆիլեն աղաջրի մեջ եփում ենք: Ձվերն ու լորի ձվերը խաշում ենք և կեղևազրկում: Սոխը երկար-երկար կտրատում ենք, վրան ջուր լցնում և մի քիչ այդպես թողնում: Կարտոֆիլը նույնպես երկար-երկար կտրատում ենք:

- Կարտոֆիլները տապակում ենք, դնում ենք անձեռոցիկի վրա, որպեսզի բուսայուղը դուրս գա:

- Կանաչիները կտրատում ենք, հավի ձվերն ու պանիրն անցկացնում քերիչով:

- Հավի ֆիլեն և վարունգները կտրատում ենք:

- Մեծ մատուցվող ամանի մեջ լցնում ենք սոխը (ջուրը թափում ենք), վրան լցնում հավի ֆիլեն և քսում ենք մայոնեզը: Վրան շարում ենք վարունգները:

- Կրկին մայոնեզ ենք քսում և լցնում հավի ձվերը:

- Լցնում ենք պանիրն այնպես, որ մեջտեղը մի փոքր խորություն առաջանա:

- Լցնում ենք կանաչին:

- Կողքերը շարում ենք կարտոֆիլները:

- Լորի ձվերը 2 մասի ենք բաժանում: Հանում ենք դեղնուցները, ավելացնում մի փոքր մայոնեզ, հալած պանիր և կանաչի ու պատառաքաղով խառնում ենք: Զանգվածը լցնում ենք լորի ձվերի մեջ:

- Զարդարում ենք աղցանը և մատուցում:

Յուրահատուկ աղցան , որը կդառնա Զատիկի զարդը 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: