
        
        - Yield: Անմիջապես
 - Prep Time: 15 minutes
 - Cook Time: 20 minutes
 
Աղցան հավի կրծքամսով և չորահացով
Բաղադրիչներ
- լոլիկ - 2-3 հատ
 - հավի կրծքամիս - 500 գր
 - պանիր - 150 գր
 - լոբի կարմիր մարինացված - 1 տուփ
 - հազարի թերթեր - ըստ ճաշակի
 - չորահաց - ըստ ճաշակի
 - աղ - ըստ ճաշակի
 - մայոնեզ - ըստ ճաշակի
 
Քայլերի հաջորդականություն
- Լոլիկները մանր կտրատում ենք:

 - Հազարի թերթերը նույնպես մանր կտրատում ենք, պանիրը՝ քերում:

 - Հավի կրծքամիսը մանր կտրատում ենք և թույլ կրակի վրա մոտ 20 րոպե շոգեխաշում, մինչև ողջ հեղուկը դուրս գա (կարող ենք նաև թեթևակի տապակել):
Բոլոր կտրատած բաղադրիչները, կարմիր լոբին խառնում ենք իրար և համեմում մայոնեզով ու աղով:

 - Աղցանը մատուցելուց առաջ վրան չորահաց ենք լցնում:

 
Ի դեպ, հավի կրծքամսով այս աղցանը կարող եք նաև առանց կարմիր լոբու պատրաստել, նույնպես շատ համեղ կլինի 🙂
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: