
        
        - Yield: Անմիջապես
 - Prep Time: 10 minutes
 - Cook Time: 15 minutes
 
Աղցան ռուկոլայով և մանանեխի սոուսով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Սոխը կիսաշրջանաձև շատ բարակ կտրատում ենք, վրան լցնում ենք 1 ճ/գդ ջրով
բացած քացախը և թողնում ենք մարինացվի։ Մինչև մնացած բաղադրիչները
պատրաստելը սոխը մարինացվում է։

 - Բազուկը ավելի հյութեղ է ստացվում, երբ ջեռոցում ենք եփում, դե իսկ կեղտոտ կաթսա
էլ արդյունքում չենք ունենում։ Այնպես, որ նախընտրելի է այն ջեռոցում եփել։
Բազուկը ջեռոցում եփելու համար լավ լվանում ենք(կարելի է մի քանի հատ միանգամից եփել), թղթե սրբիչով չորացնում ենք և կրկնակի փայլաթիթեղի մեջ կիպ փաթաթում։ Դնում ենք տապակի կամ ձևամանի մեջ և 1-2 ժամ 200-220 աստիճան տաքացրած ջեռոցում եփում` մինչև պատրաստ լինի։ Եթե փայտիկը բազուկի մեջ խրելուց հեշտ է դուրս գալիս, ուրեմն պատրաստ է։ Սկսում ենք պատրաստել աղցանը։
Բազուկը մաքրում ենք և խորանարդաձև կտրատում։ Կեղևով խաշած կարտոֆիլը մաքրում ենք և խորանարդաձև կտրատում։

 - Բրինզան կամ ծովատառեխը խորանարդաձև կտրատում ենք։

 - Պատրաստում ենք սոուսը. բոլոր բաղադրիչները լցնում ենք փակվող բանկայի մեջ և լավ թափահարում ենք, որպեսզի էմուլսանման զանգված ստանանք։

 - Ռուկոլայի տերևները շարում ենք ամանի մեջ։

 - Վրայից լցնում ենք բազուկն ու կարտոֆիլը։

 - Այնուհետև լցնում ենք բրինզան և մարինացված սոխը։

 - Վրայից սոուս ենք լցնում։

 
Մթերքի այս քանակությունից ստացվում է 3-4 չափաբաժին: Աղցանը շատ թեթև է, բայց միևնույն ժամանակ շատ հագեցնող։ Շատ հարմար է ինչպես ճաշի, այնպես էլ թեթև ընթրիքի համար։ Շատ հեշտ պատրաստվող, բայց միևնույն ժամանակ շատ համեղ աղցան ռուկոլայով և բազուկով։ Բրինզայի փոխարեն կարող եք ծովատառեխ օգտագործել, կստացվի բոլորիս հայտնի «ծովատառեխ մուշտակի տակ» աղցանի այլընտանքային տարբերակը` առանց մայոնեզի։ 🙂
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: