
- Yield: 25 րոպե անց
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 15 minutes
Ամանորյա ըմպելիք «Յուանյան»
Բաղադրիչներ
- թեյ սև - 1 թ/գ
- սուրճ սև - 1 թ/գ
- խտացրած կաթ - 100 գր
- սառույցի խորանարդիկ - 200 գր
- սերուցք (33% յուղ.) - 100 գր
Քայլերի հաջորդականություն

- Պատրաստում ենք թեյն ու սուրճը 200 մլ եռացրած ջրի մեջ, ապա թողնում ենք, որ սառչեն սենյակային պայմաններում:

- Սուրճն ու թեյը, ինչպես նաև խտացրած կաթը լցնում ենք բլենդերի մեջ կամ խառնում ենք որևէ հարմար տարայի մեջ:

- Սառույցը լցնում ենք մատուցվող բաժակի մեջ:

- Ստացված զանգվածը լցնում ենք բաժակների մեջ:

- Վրան լցնում ենք հարած սերուցքը և ձևավորում ըստ ցանկության:

Այս չինական ըմպելիքը կարող եք մատուցել նաև առանց սառույցի՝ տաք վիճակում: Բարի վայելում:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: