
        
        - Yield: 1 ժամ ամց
 - Prep Time: 20 minutes
 - Cook Time: 35 minutes
 
Ամարետտի. իտալական թխվածքաբլիթ
Բաղադրիչներ
- ձվի սպիտակուց - 135 գր
 - նուշ - 230 գր
 - շաքարավազ - 400 գր
 - աղ - 1/4 թ/գ
 
Քայլերի հաջորդականություն
- Շաքարավազը բաժանում ենք երկու մասի (150 գր և 250 գր):
Նուշն ու շաքարավազը հարում ենք բլենդերով:
 - Սպիտակուցները հարում ենք այնքան, մինչև վերածվի փրփրանման զանգվածի: Ապա կամաց-կամաց ավելացնում ենք շաքարավազը:

 - Ստացված երկու զանգվածները միացնում ենք ու խառնում:

 - Միասեռ զանգված ստանալուց հետո ուղիղ գլխիկով հրուշակեղենի պարկի օգնությամբ ստանում ենք գեղեցիկ թխվածքաբլիթներ, որոնք տեղադրում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ:

 - Թաց ձեռքերով փորձում ենք ձևավորել թխվածքաբլիթները, ապա եփում ենք 30-35 րոպե նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

 
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: