
- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 15 minutes
Անանուխով լիմոնադ
Քայլերի հաջորդականություն
- Առանձնացնել անանուխի տերևները և կտրատել:

- Կիտրոնը մեջտեղից կիսել, քամել հյութը (այստեղ ստացվել է մոտ 5ճ/գդ հյութ):

- Կաթսայի մեջ տեղադրել անանուխը, քամված կիտրոնի կեղևը, վրան լցնել 1լ ջուրը: Տեղափոխել կրակի վրա և եռացնել 2-3րոպե: Անջատել կրակը և լցնել շաքարավազը:

- Թողնել հովանա սենյակային ջերմաստիճանում, անցկացնել մաղով, լցնել կիտրոնից քամված հյութը և տեղափոխել սառնարան վերջնական սառչելու:

- Պատրաստի լիմոնադը մատուցել անանուխի տերևներով և սառույցի խորանարդիկներով:

Պատրաստի անանուխով լիմոնադը կարելի է պահել սառնարանում, որպես սառը և թարմեցնող ըմպելիք: Այն կարող է իսկական փրկություն դառնալ ամռան տապին:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: