
Բանանով պիրոգ
Բաղադրիչներ
- բանան - 3 հատ
- ձու - 2 հատ
- մեղր - 100 գր
- վարսակի ալյուր - 100 գր
- ալյուր - 100 գր
- փխրեցուցիչ - 10 գր
- վանիլին - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- 2 բանանները բլենդերով հարում ենք:

- Ավելացնում ենք մեղր, ձու, բուսայուղ, 1 պտղունց աղ և բլենդերով կամ պատառաքաղի օգնությամբ արագ հարում ենք:

- Երկու տեսակի ալյուրները խառնում ենք, ավելացնում ենք վանիլինն ու փխրեցուցիչը:

- Ստացված զանգվածը լցնում ենք բուսայուղապատ ձևամանի մեջ, վրան դնում ենք կտրատած բանաններն ու մանրացրած ընկույզը:

- Թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում, մինչև պատրաստ լինելը:

- Վրան շաղ ենք տալիս ըստ ցանկության որևէ ընկուզեղեն, թողնում ենք, որ սառչի, ապա կտրատում ու մատուցում ենք:

Կեքսանման այս համեղ պիրոգը կարելի է վայելել մեկ բաժակ տաք թեյի հետ: Թեյերի պատրաստման բազմաթիվ տեսակներ կարող եք գտնել մեր կայքում:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Knereq isk xmory petq e jrik lini te aveli pind,,,,sovorabar alyury konkret grvacov chenk ogtagorcum,,,,,lcnum enk grvacic aveli qich kam shat….. Shnorhakalutyun
Սիրելի Անի, պետք է ստացվի միջին պնդությունից մի փոքր ավելի թույլ խմոր: 🙂
Բաղադրատոմսի մեջ բուսայուղի քանակը նշված չի, իսկ նկարում երևում ա որ վրան պոպոքի փոխարեն վարսակի թեփուկներ են ?, ամեն դեպքում իմ իմպրովիզացիայի շնորհիվ համեղ ստացվեց….