
- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 40 minutes
Բուլղարական աղցան
Բաղադրիչներ
- լոլիկ - 400 գր
- վարունգ - 300 գր
- պղպեղ բուլղարական - 300 գր
- սոխ - 50 գր
- մաղադանոս - մի քանի ճյուղ
- պանիր բրինզա - 200 գր
- բուսայուղ
- աղ
- պղպեղ
Քայլերի հաջորդականություն

- Պղպեղները դնում ենք 220 աստիճան տաքացրած ջեռոցում և 30-40 րոպե եփում ենք, որից հետո դնում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթի մեջ։

- Լոլիկները խորանարդաձև կտրատում ենք։

- Վարունգը նույնպես խորանարդաձև կտրատում ենք։

- Սոխը մանր կտրատում ենք։

- Այնուհետև կանաչին մանր կտրատում ենք։

- Բուլղարական պղպեղը հանում ենք սննդային թաղանթից, հեռացնում ենք սերմերն ու կեղևը և կտրատում ենք։

- Բոլոր բաղադրիչները լցնում ենք աղցանամանի մեջ։

- Համեմում ենք աղով ու պղպեղով, ավելացնում ենք բուսայուղն ու խառնում ենք։

- Մատուցելիս վրան շաղ ենք տալիս մանր քերիչով անցկացրած բրինզան։
Ստացվում է հյութալի, համեղ ու օգտակար աղցան։

Ի դեպ, աղցանում բուլղարական պղպեղը կարելի է օգտագործել նաև թարմ վիճակում։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Barev dzez.shat hamex baxadratomser en
Սիրելի Կարինե, շատ ուրախ ենք, որ Ձեզ դուր են եկել մեր բաղադրատոմսերը։ Շնորհակալ ենք, որ հետևում եք մեզ։ ։)