- Yield: Անմիջապես
 - Prep Time: 20 minutes
 - Cook Time: 5 minutes
 
Գազարով ու բրնձով կոտլետներ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Բրինձը եփում ենք աղաջրի մեջ։

 - Գազարն անցկացնում ենք քերիչով, իսկ սոխն ու սխտորը մանր կտրատում։

 - Սոխն ու սխտորը տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ, ավելացնում ենք գազարն ու սոյայի սոուսը։ Տապակում ենք մոտ 5 րոպե, ապա հանում ենք կրակի վրայից ու թողնում, որ սառչի։
Այնուհետև ավելացնում ենք եփած ձուն, բրինձն ու աղացած սև պղպեղը։

 - Ձևավորում ենք կոտլետները։ Ստացվում է մոտ 12 կոտլետ, որոնք թաթախում ենք պաքսիմատի մեջ։

 - Կոտլետները երկու կողմից տապակում ենք, ապա դնում ենք թղթե անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ յուղը դուրս գա, որից հետո մատուցում ենք տաք վիճակում։

 
Բարի ախորժակ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
				        
											
											
											
											
											
															
															
															
Եփած ձուն նկատի ունեք խաշած ձու պիտի ավելացնենք?
Այո, սիրելի Աստղիկ։ 🙂