
        
        - Yield: Անմիջապես
 - Prep Time: 10 minutes
 - Cook Time: 15-25 minutes
 
Գուլյաշ հավի մսով
Բաղադրիչներ
- հավի փափկամիս - 500 գր
 - սոխ - 1 գլուխ
 - տաքդեղ - 1 հատ
 - գազար - 1 հատ
 - լոլիկի մածուկ - 2 ճ/գդ
 - կետչուպ - 2 թ/գդ
 - աղ - ըստ ճաշակի
 - պղպեղ սև - ըստ ճաշակի
 - բուսայուղ
 
Քայլերի հաջորդականություն
- Հավի փափկամիսը սառը ջրի մեջ լվանում ենք և ոչ մեծ կտորներով կտրատում։ Սոխը մաքրում ենք և բարակ օղակաձև կտրատում։

 - Լցնում ենք նախապես տաքացրած թավայի մեջ և թույլ կրակի վրա տապակում ենք։ Հյութեղ, բուրավետ և գեղեցիկ սոուս ստանալու համար տապակելու մթերքները` սոխը. գազարն ու տաքդեղը ավելի լավ է բարակ երկարավուն ձողաձև կտրատենք։ Գազարն ավելի լավ է կորեական գազարի քերիչով անցկացնենք, այդպես այն ավելի շուտ կտապակվի և ավելի գեղեցիկ կլինի։ Սոխը տապակելուց 3 րոպե հետո ավելացնում ենք քերած գազարը։ Նախքան հավը ավելացնելը գազարն ու սոխը պետք է լավ տապակենք, որպեսզի հավն իր մեջ ներծծի տապակված բանջարեղենի համը։

 - Տաքդեղը բարակ ձողիկներով կտրատում ենք։

 - Գազարի ու սոխի զանգվածին ենք ավելացնում հավի կտորները, լավ խառնում ենք և 5 րոպե հետո ավելացնում ենք տաքդեղը։

 - Ոչ մեծ տարայի մեջ ենք լցնում լոլիկի մածուկը, կետչուպը, աղը և պղպեղը։ Գդալով խառնում ենք այնքան մինչև համասեռ զանգված ստանանք։

 - Երբ հավի փափկամիսը ոսկեգույն երանգ ստանա, խառնուրդը կլցնենք վրան, կավելացնենք 2 բաժակ սառը ջուր, կլցնենք աղը, պղպեղը և մնացած համեմունքները և կաթսան կդնենք ուժեղ կրակի վրա։

 - Երբ գուլյաշը սկսում է եռալ, կրակի տակը իջեցնում ենք, վրան կափարիչ դնում և 15 րոպե շոգեխաշում։ Մի քանի անգամ կափարիչը բացում ենք և գուլյաշը խառնում։ Եթե աղի կարիք կա, աղ ենք ավելացնում։ Պատրաստի ուտեստը ավելի լավ է մատուցել կարտոֆիլի խյուսի կամ մակարոնների հետ։
Բարի ախորժակ։

 
Գուլյաշ պատրաստելու շատ տարբերակներ կան, բայց այս մեկը հատկապես հարմար է դիետիկ սնունդ նախընտրողների համար 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
				        
											
											
											
											
											
															
															
															
Shat hamex er))????
Շնորհակալ ենք Արփի ջան 🙂