
        
        
        Դարչինով տոնական պիրոգ
Բաղադրիչներ
- խմորիչով կաթնահունց խմոր - 500 գր
 - դարչին՝ աղացած - 2 ճ/գ
 - շաքարավազ - 2 ճ/գ
 - բուսայուղ - 1-2 ճ/գ
 - ալյուր - 1 ճ/գ
 
Քայլերի հաջորդականություն
- Ալյուրը շաղ ենք տալիս սեղանի վրա, վրան դնում ենք խմորն ու բացում 5-7 մմ հաստությամբ խմորաշերտ: Բացած խմորը կարագապատում ենք, որպեսզի ոլորելու ժամանակ շերտերը չկպչեն իրար: Այնուհետեև շաքարավազը խառնում ենք դարչինով ու հավասարապես տարածում խմորի վրա:

 - Խմորաշերտը ամուր ոլորում ենք ու տալիս ենք ռուլետի ձև: Ստացված ռուլետը բաժանում ենք մասերի, որպեսզի ստանանք 4-5 սմ հաստությամբ կտորներ: Դրանք էլ փորձում ենք բաժանել երկու հավասար մասերի:

 - Ձևամանը ձեթապատում ենք, իսկ հետո տեղադրում ստացված կտորների մի մասը այնպես, որ միմյանց շատ մոտ լինեն: Ապա 20-30 րոպե դնում ենք տաք տեղում, որպեսզի խմորն ուռչի:

 - Խմորը եփել 30-40 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում, մինչև ոսկեգույն դառնա:

 
Ցանկության դեպքում վրան կարելի է շաղ տալ շաքարի փոշի:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
				        
											
											
											
											
											
															
															
															
Ինչպիսի խմոր է կնշեք?
Սիրելի Նարինե, խմորիչով կաթնահունց խմոր է։ ։)