
        
        - Yield: Անմիջապես
 - Prep Time: 20-25 minutes
 - Cook Time: 50-60 minutes
 
Դդմիկ լցոնված մսով
Բաղադրիչներ
- դդմիկ - 700 գր
 - միս տավարի (աղացած) - 200 գր
 - սոխ - 100 գր
 - գազար - 100 գր
 - լոլիկի մածուկ - 1 ճ/գդ
 - թթվասեր - 5-6 ճ/գդ
 - աղ - ըստ ճաշակի
 - պղպեղ սև - ըստ ճաշակի
 - բուսայուղ - տապակելու համար
 
Քայլերի հաջորդականություն
- Դդմիկով, տավարի խճողակով և բանջարեղենով հագեցնող և համեղ ուտեստ։ Դդմիկների փոխարեն կարելի է սմբուկ օգտագործել։ Սոխը մաքրում ենք և մանր կտրատում։

 - Գազարը կեղևազատում ենք և մանր քերիչով անցկացնում։

 - Սոխը բուսայուղի մեջ մոտ 3 րոպե տապակում ենք։ Ավելացնում ենք գազարն ու ևս 3 րոպե տապակում։

 - Այնուհետև լցնում ենք խճողակը, խառնում ենք և 10-15 րոպե տապակում։ Խճողակը տապակելուց թիակով մանրացնում ենք, որպեսզի հավասարապես տապակվի։

 - Եթե դդմիկների կճեպը կոշտ է, ապա կեղևազատում ենք։ Դդմիկները 3-4 մասի ենք կիսում։

 - Յուրաքանչյուր դդմիկի պտղամիսը գդալով հանում ենք, բայց մինչև վերջ չենք կտրում դդմիկը, որպեսզի հետո լցոնը լցնելուց ներքևից չթափվի։ Խճողակի մեջ ենք լցնում դդմիկների պտղամիսը, որը նախապես պետք է կտրատել։ Այնուհետև ավելացնում ենք լոլիկի մածուկը, թթվասերը (1 ճ/գդ առանձնացնում ենք), աղ և պղպեղ ենք անում։

 - Խառնում ենք և մի քանի րոպե ևս շոգեխաշում։

 - Բաժակի տեսքով դդմիկները դնում ենք տապակի կամ ձևամանի մեջ։ Միջուկով լցոնում ենք։ Վրան թթվասեր ենք քսում։

 - Տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցը և 30-50 րոպե եփում ենք` կախված այն բանից, թե որքան ենք ուզում դդմիկները փափկեն։ Մատուցում ենք տաք վիճակում։

 
Ի դեպ, դդմիկով կոճղերը տարբեր հաստության և բարձրության են` անտառում հանդիպող կոճղերի պես 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
				        
											
											
											
											
											
															
															
															
Шат ачели э.
Ուրախ ենք, որ Ձեզ դուր է գալիս 🙂
shat lav er
Շնորհակալություն 🙂
Բարև ձեզ ես փնտրում եմ նապաստակը տապալելու որևէ բաղադրատոմս կարող եք ինձ օգնել ?
Բարև Ձեզ հարգելի Լիլիթ: Ցավոք, դեռ նման բաղադրատոմս չունենք, սակայն հնարավոր է՝ շուտով տեղադրենք այն 🙂