
        
        - Yield: 30 րոպե անց
 - Prep Time: 25 minutes
 - Cook Time: 15 minutes
 
Դիետիկ աղանդեր ”Clouds”
Բաղադրիչներ
- կաթ - 250 մլ
 - ժելատին - 10 գր
 - փխրեցուցիչ - 3 գր
 - վանիլին - 4 գր
 - սննդի գունանյութ - ըստ ցանկության
 
Քայլերի հաջորդականություն
- Հաստ հատակով կաթսայի մեջ խառնում ենք կաթն ու ժելատինը, 10 րոպե թողնում, որպեսզի ժելատինն ուռչի: Հետո ավելացնում ենք վանիլինն ու սննդային ներկը:

 - Դնում ենք միջին ուժգնության կրակին և անընդհատ խառնելով՝ տաքացնում մինչև ժելատինի լրիվ լուծվելը: Եռացնել չի կարելի:

 - Ավելացնում ենք փոխարինիչը, խառնում, զանգվածը լցնում մեծ տարայի մեջ ու հովացնում մինչև սենյակային ջերմաստիճանի հասելը: Հովանալուց հետո հարիչի մեծ արագությամբ հարում ենք այնքան, մինչև փափուկ փրփուրի վերածվի: Զանգվածը շատ արագ լցնում ենք ձևամանի մեջ, սիլիկոնե թիակով հարթեցնում և տեղափոխում սառնարան, որպեսզի սառչի ու պնդանա, թեև սենյակային ջերմաստիճանում նույնպես պնդանում է:

 - Սեղանի վրա յուղաթուղթ ենք փռում, ձևամանը խնամքով շրջում ենք վրան, թուղթը պոկում: Կտրում ենք սուր դանակով՝ ամեն կտրվածքից հետո դանակը լվանալով:

 - Աղանդերը բավական արագ է չորանում, ուստի պնդանալուց հետո անմիջապես պետք է մատուցել:

 
Դե, իսկ եթե Դուք դիետա չեք պահում և Ձեզ համար պարտադիր չէ, որ աղանդերը դիետիկ լինի, կարող եք շաքարի փոշի օգտագործել:)
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: