
        
        - Yield: անմիջապես
 - Cook Time: 30 minutes
 
Էնչիլադա հավով
Բաղադրիչներ
- հավի փափկամիս - 300 գր
 - պղպեղ բուլղարական - 100 գր
 - պանիր - 100 գր
 - սոխ - 1 գլուխ
 - լոլիկի մածուկ - 2 ճ/գ
 - սխտոր - 2 ատամիկ
 - ցորենի կամ եգիպտացորենի բլիթներ տորտիլյա - 10 հատ
 
Քայլերի հաջորդականություն
- Նախապատրաստում ենք բաղադրիչները: 

 - Պատրաստում ենք լցոնը: Տապակում մի քիչ բուսայուղ ենք լցնում ու 30 վայրկյան տապակում ճզմած սխտորը: Սոխը կեղևահանում ենք ու մանր կտրտում, ավելացնում ենք սխտորին ու տապակում՝ մինչև թափանցիկ դառնա: 

 - Ավելացնում ենք խորանարդաձև կտրտած բուլղարական պղպեղը: Հավի փափկամիսը կտրտում ենք մանր խորանարդիկների ձևով ու ավելացնում բանջարեղենին: 
5-7 րոպե տապակում ենք լցոնը:

 - Բլիթի վրա 1 ճաշի գդալ լցոն ենք դնում ու մի քիչ պանիր քերում վրան: 

 - Նույն կերպ պատրաստում ենք մյուս բլիթները: Փաթաթված բլիթները միմյանց կիպ դնում ենք թխելու ձևամանի մեջ՝ կարի մասը ներքևում: 

 - Լոլիկի մածուկը լուծում ենք 1 բաժակ գոլ ջրում ու լցնում բլիթների վրա: 

 - Վրան քերած պանիր ենք լցնում: 

 - 10-13 րոպեով դնում ենք նախապես 200 աստիճան տաքացված ջեռոցի մեջ՝ մինչև ոսկեգույն երանգ հայտնվի և պանիրը հալվի: Մատուցում ենք տաք վիճակում՝ բաժանելով չափաբաժիների: 

 - Բարի ախորժակ: 

 
Մեքսիկական հարուստ խոհանոցի համեղ բաղադրատոմս՝ էնչիլադա: Պատրաստում ենք:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
				        
											
											
											
											
											
															
															
															
Nereceq ed tortilyaner@ vonc en patrastum
Սիրելի Ռուզաննա, տորտիլյաների պատրաստման եղանակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://www.cooks.am/%D5%BF%D5%B8%D6%80%D5%BF%D5%AB%D5%AC%D5%B5%D5%A1/
Hamex er ??????
Սիրելի Արփի, ուրախ ենք, որ Ձեզ դուր է եկել։ ։)