
        
        - Yield: 1 օր անց
 - Prep Time: 35 minutes
 - Cook Time: 15 minutes
 
Ժելեով տորթ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Ժելատինը  խառնում ենք ջրի հետ ըստ փաթեթի վրա գրված ցուցումների։ 40-60 րոպե հետո տաքացնում ենք այն, բայց չենք եռացնում: Ժելատինը պետք է ամբողջությամբ լուծվի։ Այնուհետև սառեցնում ենք։
Ձվերով, շաքարավազով, սոդայով և ալյուրով խմոր ենք հունցում բիսկվիթի համար։
Ստացված խմորը լցնում ենք ձևամանի մեջ և դնում ենք ջեռոցի մեջ:

 - Բիսկվիթը թխում ենք 15 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Սառած բիսկվիթը 1,5x1,5 չափի քառակուսիների ենք բաժանում։ Նարինջներն ու մանդարինները կեղևազրկում ենք։ Մանդարինները մաքրում ենք, իսկ նարինջները շրջանաձև կտրատում։ Անանասն ու բանանը խորանարդաձև կտրատում ենք։

 - Թթվասերը շաքարավազի հետ հարում ենք, ավելացնում ենք վանիլինը և սառած ժելատինը, լավ խառնում ենք, եթե ժելատինը ճիշտ չափով ենք խառնել,10 րոպեից կրեմը կսկսի սառել, այնպես որ ամեն ինչ շատ արագ պետք է անենք։

 - Մրգերը բացվող (հանվող) ձևամանի մեջ գեղեցիկ դասավորում ենք։

 - Ավելացնում ենք բիսկվիթի կեսը։

 - Մրգերը դնում ենք բիսկվիթի կտորների վրա` վրայից կրեմ ենք լցնում, այնուհետև դնում ենք բիսկվիթի մյուս մասը և մրգերը, և կրկին վրան կրեմ ենք լցնում։

 - Տորթը սննդային փաթեթով ծածկում ենք և տեղափոխում սառնարանը (տորթը գիշերը սառնարանում պետք է մնա)։ Հաջորդ օրը տորթը զգուշորեն ձևամանից ափսեի մեջ ենք տեղափոխում։ Տորթի կտորները հավասար են, բիսկվիթը ներծծված է կրեմով, նուրբ է։ Շաքարավազի քանակությունը տորթի մեջ շատ չէ, այնպես որ մրգերի քաղցրությունը տեղին է։
Բարի ախորժակ։

 
Ժելեով տորթ պատրաստելիս կարող ենք մրգերի տեսականին փոփոխել ` ըստ ճաշակի և նախասիրության։ Շատ կարևոր է նաև ժելեն պատրաստելիս ուշադրություն դարձնել փաթեթի վրա նշված պատրաստման եղանակի հետ կապված ցուցումներին 🙂
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: